Հետեւյալ հոդվածների հեղինակն է ԵՄԱ ամփոփագիր

ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ

New Picture

Լուսանկարը՝ grannemedselma.blogspot.se կայքից:

Մեր մասնագիտության մեջ վրիպակները կամ սխալները, թերացումներն ու իմիջայլոց աշխատանքը երբեմն այնքան տխուր, իսկ առավել դիպուկ-ժարգոնային՝ լացացնող են լինում, որ հասնում են մյուս ծայրահեղությանը՝ կոմեդիային:

ԵՄԱ Ամփոփագիրը տարվա ընթացքում փորձել է անդրադառնալ այդ կիքսերին, և դրանց մասին հրապարակումների մի մասը ստացվել է կատակերգական ժանրին մոտ:

Որպես տարեվերջյան թողարկում ներկայացնում ենք մի քանի տիպականները, հույսով, որ ընթերցողին ոչ միայն կմտահոգեն, այլ նաև՝ ժպիտ կպարգևեն: Կարդալ ավելին –»

ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՆՏԵՍՎԱԾ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

Digital«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունելով՝ Ազգային ժողովը, ինչպես նաև կառավարությունը, կարելի է ասել, «մեյք ափ» են արել թվային հեռարձակման ներկա իրավիճակը այդ շպարի տակ լիքը թերություններ թաքցնելով: Կարդալ ավելին –»

ՎՍՏԱՀԵՔ ՁԵՐ ԿԱՍԿԱԾՆԵՐԻՆ

Վերջին մի քանի շաբաթներում թեժացել է Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության թեման: Դրա պատճառները շատ են, առիթը՝ դեկտեմբերի 18-ին մեկնարկող դատավարությունն է և դրան հանրության և հատկապես լրագրողների մասնակցության հեռանկարները:

Ինքնին ուշագրավ թեմա է, թե ինչպես է կազմակերպվելու այդ դատավարությունը, ինչ հնարավորություններ են ստեղծվելու այն լուսաբանող լրագրողների համար (եթե, իհարկե, ստեղծվեն այդպիսի՛ք և ոչ՝ դրանց իմիտացիան) և դրան անմիջականորեն չմասնակցող հանրությունն ինչպես է ապահովվելու այդ մասին լրատվությամբ: Սակայն մի տեղեկություն, որը հայտնվեց նաև հայաստանյան մամուլում, հնարավոր է, այս պահին հետ է մղում կամ հենց հետ մղելու նպատակն էլ ունի վերը նշված ուշագրավ թեման: Կարդալ ավելին –»