Հետեւյալ հոդվածների հեղինակն է ԵՄԱ ամփոփագիր

ՆՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ՝ «ՀԻՆ» ԷԹԻԿԱ

Երևանի մամուլի ակումբը անցնող շաբաթում իր 17 ամյակի առիթով մրցանակներ շնորհեց չորս՝  պայմանականորեն լրագրողի և լրատվամիջոցի: Նրանցից մեկը լրագրող չէ ՝ դասական իմաստով, սակայն այսօր եթե սեմինարներ ու վարժանքներն են անցկացվում՝ մարդկանց մեջ արթնացնելու և զարգացնելու համապատասխան հմտությունները, այս մրցանակակիրը մեկ տասնամյակից ավելի է հաջողությամբ կիրառում է դրանք՝ առանց իմանալու, որ զբաղվում է փաստորեն «նորահայտ» ժանրով՝ քաղաքացիական լրագրությամբ (ճիշտ է՝ ավանդական տպագիր լրատվամիջոցում): Մյուսը ռադիո է ներկայացնում, երրորդը՝ հեռուստատեսություն: ԵՄԱ չորրորդ մրցանակակիրը ֆոտոգործակալություն է:

Այս ընտրության բազմազանությունը ցույց է տալիս, որ դեռ հնարավոր է տարբերակել լրատվամիջոցների ֆորմատները: Մի հանգամանք, որ առաջիկայում, ինչպես ցույց են տալիս մեդիա կանխատեսումները, կորցնելու է իր հրատապությունը: Կարդալ ավելին –»

ԱՖՂԱՆ ԿՆՈՋ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայաստանյան ԶԼՄ-ները, որ բուռն քննարկում են սերիալների կրիմինալածին և այլ թերություններ, հարթակ են դառնում դաժանություն և սարսափ պարունակող տեսարանները դատապարտող մտավորական և այլ մասնագիտությունների տեր մարդկանց համար, հանկարծ ու հանգիստ այս շաբաթ ցուցադրության հանեցին աֆղանական քաղաքում անհավատարմության մեջ մեղադրվող մի կնոջ գնդակահարության սահմռկեցուցիչ տեսաշարը:

Այդ տեղեկությունն, ի դեպ, հնարավոր էր և ներկայացնել քիչ ավելի մեղմ, ինչպես դա արեցին մի շարք  լրատվամիջոցներ:

Հնարավոր է իհարկե, որ լրատվության մի սպառողի համար այդ տեսաշարը կարող է լինել սահմռկեցուցիչ, մյուս սպառողը հոնքն էլ չշարժի: (Այստեղ է, որ հիշում ենք նման տեսարանների համար չափորոշիչների մշակման անհրաժեշտությունը. ուղղակի սա այլ թեմա է):

Այնուամենայնիվ դաժան մահապատժի իրական տեսագրությունը իր հնարավոր ազդեցության մասշտաբով հազիվ թե զիջի, եթե չգերազանցի, բեմադրված դաժանության տեսարաններին: Մինչդեռ լուրերի շարքում այս կադրերը մնացին աննկատ՝ առանց ծնունդ տալու բարոյախրատական թեմաներով նամակագրության հերթական նմուշին: Կարդալ ավելին –»

ԻՍԿ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵ՞Ն «ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ»

Անցնող շաբաթում հայաստանյան լրատվամիջոցներում բնականաբար գերակշռում էին «Հարսնաքարի» տխրահռչակ դեպքից հետո ծավալված իրադարձությունները՝ բոլոր հարթություններով՝ իրավական, բարոյական, քաղաքական-կուսակցական, մարդկային: Շարունակվեց քիչ թե շատ բազմակողմանի՝ համապատասխան լուսաբանմամբ, նաև սերիալների և հեռուստատեսության բովանդակության թեմատիկան:

Հատկացրած ծավալի տեսանկյունից այս շաբաթվա թոփ թեմաներից էին նաև Հայաստան – Եվրամիություն հարաբերությունները՝ բացառապես պայմանավորված Հարավային Կովկաս պաշտոնական այցի շրջանակներում Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի՝ Հայաստան այցով: Այս թեման արդեն  շաբաթվա վերջում իր դիրքերը զիջեց եկող շաբաթ սպասվելիք մեկ այլ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցին, որի լուսաբանումների ընթացքում արդեն հաջորդ շաբաթ բնականաբար կթեժանա Հայաստան- Եվրոպա հարաբերությունների թեման: Այն շատ արագ կհանդարտվի, հենց այդ բարձրաստիճան պաշտոնյան հեռանա Հայաստանից: Կարդալ ավելին –»