Archive for the Խոսքի ազատություն Թեմա

ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

New PictureԵրբ լրագրողներին և լրատվամիջոցներին սկսում են մեղադրել երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգևոր-մշակութային ճգնաժամի կամ հետընթացի մեջ, ուրեմն շուտով սկսվելու է նրանց դեմ միջոցներ ձեռք առնելու փուլը:

Այդ փուլը կարծես թե սկսվել է, ընկերներ: Կարդալ ավելին –»

ԱՐՋԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Դժբախտ պատահարների, աղետների հետևանքով տուժած մարդկանց մասին գրելիս կան մանրամասներ, որոնք ոչ միայն կարելի է, այլ նաև՝ պե՛տք է բաց թողնել: Դրանք կարող են լինել տվյալներ, որոնք ոչ միայն պարզապես ա՛յդ դեպքի, այլ ընդհանրապես արծարծվող հիմնախնդրի լուսաբանման տեսանկյունից արժեք չեն ներկայացնում՝ ոչինչ չեն ավելացնում ինֆորմացիոն իմաստով, խնդրի լուծման տեսակետից և ավելորդ բեռ, նույնիսկ բալաստ են լուրի վրա: Կարդալ ավելին –»

ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԵԿ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

The UN Charter guarantees children's rights to access free state education without discrimination

«Քանի որ աշխարհի բոլոր երեխաները մեկ ընդհանուր բան ունեն: Իրենց իրավունքները:»

Անցյալ շաբաթ հայաստանյան հասարակությունը փոթորկած, քաղաքացիական շարժման առաջնորդ ներկայացող և Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած մեր հայրենակից Վ. Մարտիրոսյանի առաքելությունը մեզ համար կարծես թե կարելի է սպառված համարել: Նորություններ կարող են լինել, երբ Բաքուն որոշի նրա վերջնական ճակատագիրը՝ թողնե՞լ, որ նա գնա եվրոպական որևէ երկիր, պահել իր մո՞տ՝ համենայն դեպս, թե՞ …Աստված գիտե: Նրա առաքելությունը՝ գուցե, սակայն թեման չի կարելի սպառված համարել: Եվ ահա՝ թե ինչու: Կարդալ ավելին –»