Archive for the Խոսքի ազատություն Թեմա

ՀԵՐՍՈՏԱԾ ՄԻ ԳՆԱ

Լուսանկարը՝ http://news.am/arm/news/275123.html-ից:

Լրագրողները տարակուսում են Պարույր Հայրիկյանի՝ հուլիսի 2-ին Բաղրամյան պողոտա կատարած երթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մեկնաբանությունների և դրա մասին կատարվող վերլուծությունների կապակցությամբ: Առնվազն այնտեղ եղած լրագրողները համոզված են, որ «ոչ գրկաբաց» վերաբերմունքը Եվրամիության դրոշների նկատմամբ չէ, որ եղել է: Այլ որևէ այլ՝ ո՛չ Հայաստանի դրոշի: Իհարկե, այդտեղ մեծ դեր է խաղացել նաև Պ.Հայրիկյանի՝ տարեցտարի/օրեցօր նվազող կամ սպառված քաղաքական խարիզման: Այդպես է թե ոչ՝քաղաքագետներն ու լրագրողները և ոչ միայն նրանք, բուռն քննարկում են և կանխատեսումներ են անում, թե Եվրամիության դրոշը պատռելը ինչ հետևանքներ կարող է ունենալ, եթե լինեն այդպիսիք:

Սակայն Պ.Հայրիկյանի և այս միջադեպի հետ կապված առավել հետաքրքիր և տարակուսելի զարգացում եղավ. քաղաքական գործիչը (թող որ անգամ մեծ վերապահումներով) ոչ միայն պարզապես դժգոհեց լրագրողի աշխատանքից և աշխատելաոճից, փորձ արեց հերքելու նրա հրապարակումը, այլ նաև հրապարակավ… անիծեց լրագրողին: Սա իհարկե նոր իրականություն չէ լրագրության պատմության մեջ. հայհոյանքներն ու անեծքները, ինչպես քաղաքականության, այնպես էլ, ցավոք, լրագրության մշտական ուղեկիցներն են: Կարդալ ավելին –»

ՍՏԻ ՀՈՒՅՍԸ ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆՆ Է

truth-liesՀայաստանյան լրատվամիջոցներում հետաքրքիր երևույթ է նկատվում, ավելի ճիշտ՝ երևույթի փոփոխություն. առաջ եթե ապատեղեկատվություն էր տարածվում, բնականաբար, հղումներ չէին տրվում: Լավագույն «հղումները» այդ «տեղեկատվությանը մոտ կանգնած աղբյուրները», «ոլորտի փորձագետները», «անհայտ մնալ ցանկացող քաղաքական գործիչներն» էին կամ անհայտ «փաստաթղթերը»: Հիմա զարմանալիորեն հղումներ գրեթե միշտ արվում են, սակայն հաջորդ մեկ ժամվա մեջ տեղեկության աղբյուրի կողմից դրա հերքումը կամ պնդումը, թե ինքը տրամագծորեն հակառակ բանն է ասել/նկատի ունեցել/երազում տեսել, չարյաց փոքրագույնն է:

Կարդալ ավելին –»

ԿԱՐԵՎՈՐԸ՝ Ո՞Վ, ԹԵ՞ ՈՒՄ

Լրագրողների և լրատվամիջոցների համար մի վտանգավոր նյութ կա, որի հետ աշխատելը խաղ ու պար է ՝ միայն առաջին հայացքից: Մնացած բոլոր հայացքներից երևում է, որ այդ աշխատանքը հայաստանյան լրատվամիջոցներում հիմնականում չի ստացվում:

Բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդագրություններ՝ շնորհավորական կամ ցավակցական՝ դրանք յուրօրինակ փորձաքար են, ինչն ամենևին այդպես չի թվում լուր տարածելու առաքելություն ունեցողներին: Կարդալ ավելին –»