Archive for the Խոսքի ազատություն Թեմա

ԱՆԱՆՁՆԱԿԱՆ…

Թեժ քննարկումները, հարցադրումները և պարզաբանումները՝ Ֆեյսբուքի անձնական տվյալների օգտագործման նոր քաղաքականության շուրջ հիմնականում հենց ՖԲ-ում են և լրատվամիջոցներում: Սոցիալական ցանցում ծայր է առել մի վիրտուալ ֆլեշ-մոբ: Դրա մասնակիցները, որպես բողոքի նշան, իրենց պատին հայերեն, ռուսերեն կամ էլ անգլերեն տեքստ են տեղադրում՝ հայտարարելով, որ իրենց պատն իրենց սեփականությունն է, հետևաբար և այնտեղ հայտնվող տեղեկությունները՝ ևս: Անձնական տվյալների մասին՝ էլ չասած: Կարդալ ավելին –»

ԱՅՍՏԵՂ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ

Տեխնոլոգիաների զարգացման ու տարածման հետ այդ տեխնոլոգիաներից օգտվել կարողացողներն ու դա փորձողները հաճախ ունենում են թյուր ընկալում, որ իրենք այլևս տեղեկատվության արտադրողներ են: Իսկ պրոֆեսիոնալներն արդեն կարող են գնալ վաստակած հանգստի:

Այս թյուրընկալումը կարող է ավելի երկար գոյատևել, քան ցանկալի է, հատկապես այն պատճառով, որ ոչ պատշաճ միջոցներով տեղեկատվություն են սկսում արտադրել… լրագրողները: Կարդալ ավելին –»

ԿԱՅԾԻՑ ԲՈՑ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ

Նոյեմբերի 12-ի տեղեկությունը՝ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական ուղղաթիռ կործանելու մասին, վերջին ամիսների թերևս ամենաուժեղ առիթներից է՝ կրքեր բորբոքելու հասարակության մեջ: Հետևաբար և՝ մեդիայում:

Մանավանդ որ, կրակն այնտեղ երկար անգամ գիշերը չէր հանդարտվում, որպեսզի դուրս բերվեն ուղղղաթիռի անձնակազմի դիերը: Եվ դրա համար պահանջվել է Միջազգային Կարմիր խաչի միջամտությունը:

Այսպիսի տեղեկությունների հոսքը տակնուվրա է անում ավելի մեծ շրջանակով մարդկանց, և ոչ միայն՝ զոհերի հարազատների ու մտերիմների միտքն ու սրտերը: Կարդալ ավելին –»