Archive for the Խոսքի ազատություն Թեմա

ԱՅԴ ՕՐԸ ԳԱԼՈՒ Է

Գնալով ավելի ու ավելի է դժվարանում դատողություններ անել հայաստանյան լրագրության մասին՝ օգտագործելով բառեր և տերմիններ, որոնք պետք է որ տեղին լինեին, սակայն ավելի ու ավելի են հեռանում մեր լրագրությունից և այն ամենից, ինչ տեղի է ունեցում դրա շուրջ: Շուտով գործածությունից ստիպված կլինենք հանել «չափանիշներ», «չափորոշիչներ», «մասնագիտական պատրաստվածություն» և համանման այլ արտահայտություններ, որոնք անհրաժեշտություն կլինի փոխարինել «վիրավորանք», «խոչընդոտել», «ֆիզիկական բռնություն» և այլ արդիական բառապաշարով: Կարդալ ավելին –»

ԴԻՄԱԿՆԵՐ ՊԱՏՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Նկարը՝ http://media-distortion.tumblr.com/ կայքից:

«Հետմայդանական» շրջանում ձևավորված «նոր աշխարհակարգի» թերևս առաջին զոհը (և միաժամանակ՝ գործիքը) դարձան զանգվածային լրատվամիջոցները: Նորաձևություն թելադրողներն այստեղ դարձան ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքները: Գրեթե երկու տասնամյակ շարունակ նրանք քայլում էին դեպի իրենց այսօրվա «տրիումֆը»:

Ինչ է նախորդել և հաջորդել այս «նոր աշխարհակարգին»՝ կարդացեք Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականությանը նվիրված վերլուծական հոդվածաշարի հերթական հոդվածում: Հոդվածաշարում Երևանի մամուլի ակումբն ամփոփում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպված «Հայաստանը Եվրամիության և Եվրասիական միության միջև. գնահատելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով կլոր սեղանների քննարկումներում հնչած տեսակետները և դիտարկումները:

Մյուս հոդվածներին կարելի է ծանոթանալ Երևանի մամուլի ակումբի կայքում:

Կարդալ ավելին –»

ՆՈՐ ՄԵՄԻ ԾՆՈՒՆԴԸ

Կարդալ ավելին –»