Archive for the Խոսքի ազատություն Թեմա

ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՎ ՊԱՏՇԱՃ

Անցնող շաբաթում գտնվել է հայաստանյան իրականությունը կարգի բերելու՝ բյուջեն լցնելու, սոցիալական խնդիրները լուծելու, մի խոսքով՝ «երկրում ամեն ինչ լավ լինելու» բաղադրատոմսը: Կարդալ ավելին –»

ՇՈՇԱՓԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈ՛ՒՆ, ՈՉ՝ ՊԱՏԻԺ

Ֆեյսբուքահայերը պայքարում են ԶԼՄ-ների ապատեղեկատվության դեմԲարոյական վնասի, վիրավորանքի և զրպարտության համար ԶԼՄ-ների պատասխանատվության խնդիրները մշտապես լինելու են հասարակության ուշադրության կենտրոնում:  Կարդալ ավելին –»

ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՄԵԴԻԱՅԻ ԴԱՍԸ՝ ԼՈՒՐԵՐԻՆ

«Լինել և չլինել՝ այս է խնդիրը»:

Հանրահավաք մայրաքաղաքի կենտրոնում: Մարդիկ՝ հասկանալի է հիմնականում՝ ընդդիմադիր կամ առնվազն դժգոհ ինչ-որ իրականությունից, դեմքի համապատասխան արտահայտություններով, գոռալով ու հնարավոր է բորբոքված իրենց պահանջներն են հայտնում գործող իշխանություններին: Այս հավաքին ներկա են ամենատարբեր մարդիկ ամենատարբեր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումներով, սոցիալական ծագմամբ և կարգավիճակով, ինչի մասին դատել կարելի է նաև նրանց հագուստներից ու պահվածքից:

Երեկոյան հեռուստատեսությամբ լուրեր նայելիս այս հանրահավաքի ամենատարբեր մասնակիցները տեսնում են իրենց ցերեկային միջոցառման «լուսաբանումը»: Իսկ այդտեղ կան բացառապես հնամաշ հագուստով, կիսասափրված հատուկենտ տղամարդիկ ու չարացած, դարձյալ հնամաշ հագուստներով կանայք: Եվ այս բոլորը՝ պարտադիր ատրիբուտիկայով զինված՝ արևածաղկի սերմեր չրթելիս: Կարդալ ավելին –»