Archive for the Խոսքի ազատություն Թեմա

ԹԵԺ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆ

Լրագրողների համար սովորաբար իմաստավորված է ամառվա այն հատվածը, երբ իրենք արձակուրդում հանգստանում են: Քանի որ մասնագիտական տեսանկյունից ամառվա մնացած մասը համարվում է մեռած կամ կորած սեզոն, երբ գրեթե երբեք իրադարձություններ տեղի չեն ունենում ոչ տեղական` հայրենական մակարդակում, ոչ միջազգային, ոչ էլ քրեական քրոնիկոնն է փրկում լուրերի պակասը:

Անցնող շաբաթը, ինչպես և անցնող ամառը այդ առումով իսկապես բացառություն են հատկապես հայաստանյան լրատվամիջոցների համար: Ի տարբերություն և ի հակադրություն եղանակի, լրատվական ամառն այս անգամ թեժ է: Թեժ և բազմազան: Կարդալ ավելին –»

ՍԵՓԱԿԱՆ ԵՎ ԱՅԼՈՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Վերջին ամիսներին մեդիա դաշտում առավել հաճախ են խոսում հեղինակային իրավունքի խնդիրների մասին:
Մեդիա և գովազդային շուկայում սկսել է կարևոր գործոն համարվել, այսպես կոչված, «քլիքը»: ԶԼՄ-ները կարծում են, որ հենց դրանց թվով է պայմանավորված գովազդատուների նախընտրությունը մեդիա դաշտում: Ինչքան էլ համացանցային գովազդը դեռևս իր նախնական փուլում է և ծավալներով չի կարող մրցել անգամ նույն լրատվամիջոցի տպագիր տարբերակի հետ, հանուն արդարության պետք է նշել, որ սա այնքան էլ հեռու չէ իրականությունից, ինչպես և հավաստիացնում են ինտերնետային գովազդի մասնագետները: Այստեղ մխիթարական է այն, որ նույն մասնագետները սա պայմանվորված են համարում ոլորտի զարգացման՝ անցումային փուլում լինելու փաստով: Կարդալ ավելին –»

ԹՇՆԱՄԻ-ԲԱՐԵԿԱՄ

Անցնող շաբաթում Ռուսաստանի Պոդոլսկի մարզում տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող մեր հայրենակցի թեման  ԶԼՄ-ներում թերևս մղվեր երկրորդ պլան, եթե միայն ատոմային պայթյուն լիներ: Ատոմային պայթյուն չեղավ: Մեր հասարակությունն զբաղված էր օտարության մեջ հայտնված իր զավակի նվազագույն իրավունքների ոտնահարման հարցերով: Նույն գործին էր լծված նաև մամուլը` լայն իմաստով: Կարդալ ավելին –»