Archive for the Խոսքի ազատություն Թեմա

ՈՉ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

tv-gnel-blogԱնցնող շաբաթում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը օլիմպիական հանգստությամբ կրկնեց հունիսի վերջին շաբաթում իր տեղակալի կողմից արված հայտարարությունը: Դրա բովանդակությունը հայտնի է վաղուց: Ե՛վ Երևանի մամուլի ակումբը, և՛ ԵՄԱ Ամփոփագիրը բազմաթիվ անգամներ այդ խնդրին անդրադարձել են:  Կարդալ ավելին –»

ՍԻՐԵ՞Լ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Երբ լրագրողները դժգոհում են, թե պետական պաշտոնյաներն իրենց չեն սիրում, պետք է հստակեցնել. չեն սիրում այն լրագրողներին կամ այն լրատվամիջոցների աշխատակիցներին, որոնք իրենց առաքելությունը տեսնում են և հնարավորինս իրականացնում հիմնականում գործող իշխանություններին քննադատական լրատվություն հաղորդելով: Կարդալ ավելին –»

ԾԱՆՐԱԿՇԻՌ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին մեկ ամսում հայաստանյան մեդիա դաշտում ակտիվացել են հեղինակային իրավունքի, բարեխիղճ լրագրության շուրջ բարձրաձայն մտահոգությունները: Տպագիր և առցանց լրատվամիջոցների ղեկավարները այս հարցերը բարձրացնում են՝ ելնելով ոչ միայն մասնագիտական պատվախնդրությունից, այլև` ֆինանսական նկատառումներից: Ընդ որում այս ուղղությամբ առաջին քայլերը կոչեր են և հորդորներ՝ ինքնակարգավորման ճանապարհով գնալու: Այսինքն մշակելու աշխատանքի փոխադարձաբար ընդունելի կանոններ և կամավոր հետևելու դրանց: Երկրորդը՝ օրենսդրական փոփոխություններն են, որոնք լրագրողական համայնքը նույնպես նախաձեռնել է: Կարդալ ավելին –»