Անցնող շաբաթվա մեդիա-ռումբը կարող էր լինել տեղեկությունն այն մասին, թե ինչպես էր Մարզահամերգային համալիրի մոտ ավտոբուսին հարվածող ոստիկանը խոչընդոտում այդ տեսարանը նկարահանող լրագրողի աշխատանքներին: Բայց դա օրվա առաջին կեսին էր: Ապրիլի 9-ի: Օրվա երկրորդ կեսը, ցավոք, մթագնեց այդ ոստիկանի դափնիները: Կարդալ ավելին –»
Երևանի մամուլի ակումբը պարբերաբար հանդես է գալիս լրատվամիջոցների ինքնակարգավորմանն առնչվող նախաձեռնություններով: Դրանք ամենատարբեր արձագանքն են գտնում լրագրողական համայնքում: Մեր գործընկերները կամ ոգևորվում են և միանում դրանց, կամ լռության և անտարբերության մատնում դրանք, կամ էլ բացահայտ հայտարարում, որ իրենք կարգավորվելու կարիք չունեն. այդ նախաձեռնությունների հեղինակները և մասնակիցները իրենց համար հեղինակություններ չեն, և նրանք չէ, որ պիտի զբաղվեն իրենց կարգավորմամբ:
Բոլոր մոտեցումներն էլ հարգանքի արժանի են, այնքանով, որ արտահայտում են մարդկանց/կազմակերպությունների կարծիքներ:
Բայց՝ միայն այդքանով: Կարդալ ավելին –»
Թվում է, ի թիվս այլ միջոցների, պետք են նաև երկար ու բարդ մեթոդաբանությամբ մշտադիտարկումներ՝ հասկանալու և վեր հանելու այն բոլոր խնդիրները, որոնք առկա են հայաստանյան լրատվամիջոցներում և այդ ոլորտը կարգավորող իրավական դաշտում: Այդպիսի մշտադիտարկումներ, իհարկե, անհրաժեշտ են, արվում են և արվելու են:
Այդ պրոֆեսիոնալ մշտադիտարկումների հիման վրա են կառուցվում այն գնահատականները, որոնք և տեղական, և միջազգային կազմակերպությունների կողմից տրվում են լրագրողների ամենօրյա աշխատանքի և բազմաթիվ այլ գործոնների համադրության արդյունքում ձևավորվող լրատվական մթնոլորտին: Եվ ինչքան էլ այդ գնահատականները հակիրճ ու լակոնիկ լինեն, սովորաբար նույնքան էլ դիպուկ և տարողունակ են լինում: Կարդալ ավելին –»