Երկրի լրատվական դաշտի ներկայացուցիչների մասնակցությամբ` ՀՀ նախագահի նստավայրում անցնող շաբաթ կազմակերպված միջոցառումը, որն այդպես էլ իր ժանրային բնորոշումը չստացավ, դարձավ նույն շաբաթվա թոփ նյուսը: Այն լուսաբանվեց, մեկնաբանվեց, քննարկվեց հնարավոր բոլոր ասպեկտներով: Անգամ համեմատություն կատարվեց Հանրապետության Առաջին նախագահի ասուլիսի հետ:
ԶԼՄ-ները ցանկանում են վերահսկողություն ունենալ հասարակական-քաղաքական բոլոր գործընթացների և այդ գործընթացները իրականացնող և կառավարող անձերի, դրանց առնչվող բոլոր կողմերի վրա: Արդարացիորե՛ն: Քանի որ ԶԼՄ-ները հասարակության աչքն, ականջն ու մնացած բոլոր զգայարաններն են՝ իրար հետ վերցրած: Ավելին, դա ԶԼՄ-ի ոչ թե ցանկությունն է, այլ՝ առաքելությունը, գոյության իմաստը: Հենց այդ գործառույթը նրա վրայից հանվեց, կմնա դատարկ, անբովանդակ կաղապարը:
Այլ խնդիր է, որ այդպես տեղի ունենում է որոշ լրատվամիջոցների հետ: Բայց՝ որոշ: Եվ այդ որոշները այդուհետ գոյատևում են այլ՝ իրենց գործառույթը չկորցրած լրատվամիջոցների հաշվին կամ առնվազն դրանց շարքում: Իսկ եթե այս երևույթը համաճարակ դառնա, կլինի նորից տոտալիտար կոմունիստական լրատվական դաշտ՝ առաջընթացի մասին լրատվությամբ, որը «կընդհատվի» միայն առաջնորդների ելույթների ժամանակ հնչող բուռն ծափահարություններով: Կարդալ ավելին –»
Ինչի մասին ասես, որ չգրվեց անցյալ շաբաթ: Փառք Աստծո, առիթներն անհամար էին. էլ հանրահավաքներ և Ուգո Չավես, էլ՝ Մարտի ութ և Վրաստան-Ռուսաստան, էլ՝ Հախվերդյան և Երևանի ավագանի: Նույնիսկ հնարավոր չէ թվարկել անցնող՝ ընդամենը մեկ շաբաթվա թեժ թեմաները: Կարդալ ավելին –»