Archive for the Խոսքի ազատություն Թեմա

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ` ՓԵՏՐՎԱՐԻՆ

Աստղագիտական և ուսումնական տարիները ավանդական Նոր տարվա հետ չեն սկսվում: Առաջինը մարտին է, երկրորդը` սեպտեմբերին, իսկ Նոր տարին արդեն քանի տասնամյակ նշվում է հունվարին:
Հենց վերջինի հետ ենք սովորաբար սկսում նաև պայմանականորեն ասած տեղեկատվական կամ լրատվական նոր տարին: Սովորաբար, բայց կարծես թե` ոչ այս անգամ:

Անցնող տարվա, նույնիսկ վերջին տարիների միտումները ցույց են տալիս`այն, ինչպես զարգանում էր մեդիա դաշտը Հայաստանում, շարունակելու է տևել առնվազն մինչև եկող փետրվար: Կարդալ ավելին –»

ԻՆՉՊԵ՞Ս ՉԱՓԵԼ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Տարօրինակ զուգադիպությամբ հայ և համաշխարհային լրատվամիջոցները լրագրողական էթիկայի տեսանկյունից եթե ինչ-որ խայտառակ բան են անում, ապա դա տեղի է ունենում միաժամանակ: Այս շաբաթն այդ առումով բացառություն չէր: Կարդալ ավելին –»

«ՏԵԼԵՎԻԶՈՐՆ ԱՍԵ՞Ց»

http://www.usnews.com/news/articles/2012/07/13/whats-wrong-with-tv-news-and-how-can-we-fix-it

Մարդը օդանավակայանի հյուրանոցում սպասում է իր թռիչքին և գիշերն արթնանում է դրսի աղմուկից: Նայում է պատուհանից դուրս և ոստիկանական մեքենաներ ու լուսարձակներ տեսնում: Կարծես թե կա երկո՛ւ տարբերակ: Տարբերակ առաջին՝ նրան հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունենում և իջնում է բակ՝ իմանալու դա: Տարբերակ երկրորդ՝ նրան չի հետաքրքրում բակի աղմուկը, նա փակում է վարագույրը և նորից անկողին է մտնում: Իրականում փաստորեն երրորդ տարբերակն էլ գոյություն ունի. մարդը փակում է վարագույրը, նստում մահճակալի եզրին և միացնում է հեռուստացույցը: Եվ հեռուստատեսային լուրերում է նա տեսնում այն, ինչ է կատարվում ի՛ր պատուհանի տակ:

Կարդալ ավելին –»