Անցյալ կիրակի երկրով մեկ ՏԻՄ ընտրություններ էին: Գյումրիի ընտրությունները այդ առումով միանգամայն խորհրդանշական էին և դրանց տրված գնահատականները այս կամ այն չափով կիրառելի են հանրապետության մյուս բոլոր համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների համար: Իսկ Գյումրիի ընտրությունները բնորոշվեցին որպես «մինի նախագահական»: Կարդալ ավելին –»
Հայաստանյան ԶԼՄ-ները, որ բուռն քննարկում են սերիալների կրիմինալածին և այլ թերություններ, հարթակ են դառնում դաժանություն և սարսափ պարունակող տեսարանները դատապարտող մտավորական և այլ մասնագիտությունների տեր մարդկանց համար, հանկարծ ու հանգիստ այս շաբաթ ցուցադրության հանեցին աֆղանական քաղաքում անհավատարմության մեջ մեղադրվող մի կնոջ գնդակահարության սահմռկեցուցիչ տեսաշարը:
Այդ տեղեկությունն, ի դեպ, հնարավոր էր և ներկայացնել քիչ ավելի մեղմ, ինչպես դա արեցին մի շարք լրատվամիջոցներ:
Հնարավոր է իհարկե, որ լրատվության մի սպառողի համար այդ տեսաշարը կարող է լինել սահմռկեցուցիչ, մյուս սպառողը հոնքն էլ չշարժի: (Այստեղ է, որ հիշում ենք նման տեսարանների համար չափորոշիչների մշակման անհրաժեշտությունը. ուղղակի սա այլ թեմա է):
Այնուամենայնիվ դաժան մահապատժի իրական տեսագրությունը իր հնարավոր ազդեցության մասշտաբով հազիվ թե զիջի, եթե չգերազանցի, բեմադրված դաժանության տեսարաններին: Մինչդեռ լուրերի շարքում այս կադրերը մնացին աննկատ՝ առանց ծնունդ տալու բարոյախրատական թեմաներով նամակագրության հերթական նմուշին: Կարդալ ավելին –»
Անցնող շաբաթում հայաստանյան լրատվամիջոցներում բնականաբար գերակշռում էին «Հարսնաքարի» տխրահռչակ դեպքից հետո ծավալված իրադարձությունները՝ բոլոր հարթություններով՝ իրավական, բարոյական, քաղաքական-կուսակցական, մարդկային: Շարունակվեց քիչ թե շատ բազմակողմանի՝ համապատասխան լուսաբանմամբ, նաև սերիալների և հեռուստատեսության բովանդակության թեմատիկան:
Հատկացրած ծավալի տեսանկյունից այս շաբաթվա թոփ թեմաներից էին նաև Հայաստան – Եվրամիություն հարաբերությունները՝ բացառապես պայմանավորված Հարավային Կովկաս պաշտոնական այցի շրջանակներում Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի՝ Հայաստան այցով: Այս թեման արդեն շաբաթվա վերջում իր դիրքերը զիջեց եկող շաբաթ սպասվելիք մեկ այլ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցին, որի լուսաբանումների ընթացքում արդեն հաջորդ շաբաթ բնականաբար կթեժանա Հայաստան- Եվրոպա հարաբերությունների թեման: Այն շատ արագ կհանդարտվի, հենց այդ բարձրաստիճան պաշտոնյան հեռանա Հայաստանից: Կարդալ ավելին –»