Archive for the Խոսքի ազատություն Թեմա

ԱՄԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ՝ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Անցնող շաբաթը մի քանի առումներով կարևոր էր մեր մասնագիտական կյանքում. նախ երեկ Մամուլի ազատության օրն էր, երկրորդ՝ նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթն էր և այդ պատճառով իր մեջ խտացրել էր հատկապես վերջին մեկ ամսում Հայաստանին համակած նախընտրական տագնապի բոլոր լավ ու վատ դրսևորումները:

Այն, որ իսկապես քաղաքական բոլոր ուժերի համար արտահայտվելու, իրենց ծրագրերը ընտրողներին ներկայացնելու հարթակ լրատվամիջոցները անցնող շաբաթում և թե անցյալ ամսում ստեղծել էին, ակնհայտ էր: Այլ խնդիր էր, թե ինչպես դրանից օգտվեց այս կամ այն քաղաքական ուժը կամ օգտվելիս ինչքանով պահպանեց բանավիճելու կուլտուրան (այս մասին ԵՄԱ ամփոփագիրը հրապարակումներ ունեցել է): Կարդալ ավելին –»

ՕՐԵՆՔՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ՝ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ

Նախընտրական շրջանում պատգամավորության թեկնածու պետական պաշտոնյաների թեկնածուական և պաշտոնական գործունեությունների սահմանագիծը հեղհեղուկ է: Օրենքով դրանք սահմանազատված են, բայց այնքան ձևական, որ անգամ խիստ բարեխիղճ լինելու դեպքում էլ ԶԼՄ-ների համար դժվար է կուսակցական ցուցակներով առաջադրված պետական պաշտոնյա թեկնածուների և ոչ պետական պաշտոնյա թեկնածուների քարոզարշավների լուսաբանման ժամանակ ապահովել և պահպանել հավասարակշռություն:

Այս քարոզարշավում առաջին հայացքից պահպանվում է օրենքի տառը, այսինքն քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուների գործունեության լուսաբանումը կարծես թե սահմանափակվում է նրանց պաշտոնական այցերի և ընդունելությունների ընթացքում վերջիններիս իրականացրած գործունեության լուսաբանմամբ: Անզեն աչքով, այսինքն առանց կոնկրետ մշտադիտարկման արդյունքների դիմելու էլ երևում է, որ այս քարոզարշավի լուսաբանումը հիմնականում տեղավորվում է օրենքի շրջանակներում, բայց այ հավասարակշռությո´ւնը… Կարդալ ավելին –»

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ

Empty chairsՊատգամավորության մի քանի թեկնածուների անցյալ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած չափից ավելի «ջերմ» հանդիպումները իրենց ընտրազանգվածի հետ վկայում են, որ բանավեճի մշակույթը, թող ներվեն այս բարձրագոչ բառերը, դեռ երկար, անգամ մոտ չի գալու հայաստանյան ընտրական գործընթացներին:

Անցյալ շաբաթներին մի քանի թեկնածուներ իրենց մրցակիցներին հրավիրեցին բանավեճի՝ քաղաքական, քաղաքակիրթ: Նախընտրական շրջանում, թվում է, ուրիշ էլ ինչ է պետք թեկնածուներին, եթե ոչ՝ հանդիպել դեմառդեմ, հնարավորինս լայն լսարանի առաջ (իսկ էլ ո՞ր լսարանը կարող է ավելի մեծ լինել, քան երկրով մեկ սփռվող հեռուստատեսային հաղորդումը) և փորձել համոզել թե իրենց, թե լսարանին, որ մրցակիցներինց հենց ինքն է ամենախելացին, ամենապատրաստվածը և ամենաարժանին՝ ժողովրդի որոշակի հատվածի ձայնը ներկայացնելու երկրի պառլամենտում: Կարդալ ավելին –»