Archive for the Խոսքի ազատություն Թեմա

ՄՏԱՀՈԳՎԵՆՔ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ

Անցյալ հոկտեմբերին «Ինչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» խորհրդաժողովի մասնակիցներից մեկը դժգոհեց, թե անընդհատ կատարվում են ընտրությունների մշտադիտարկումներ, բայց ոչինչ չի փոխվում դրանից, ընտրություններն ավելի արդար և թափանցիկ չեն դառնում: Հետևաբար ինչի՞ համար են դրանք:

Այս «մտահոգությունը» հնչում է հնարավոր բոլոր տեղերում, որտեղ խոսվում է մշտադիտարկումների մասին ընդհանրապես:

Այս «մտահոգության» թաքնված, իսկ երբեմն էլ բացահայտ ենթատեքստն է լինում հետևյալը՝ բոլոր այն միջազգային կառույցներն ու կազմակերպությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում մոնիտորինգային նախագծերին, բացառապես մտահոգ են և առաջնորդվում են նախագիծ իրականացնող կազմակերպության աշխատակազմի համար զբաղվածություն և աշխատավարձ ապահովելով:

Իսկ մեկ այլ՝ թերևս պակաս էժանագին «մտահոգությունն» այն է, որ միջազգային կազմակերպությունները ուշադիր են լինում նման հետազոտությունների արդյունքների նկատմամբ: Այսպիսի մի դեպքում, օրինակ, իշխանության ներկայացուցիչները՝ մտահոգվելով, որ  հետազոտությունների արդյունքները կարող են ազդել ընտրությունների վերաբերյալ դիտորդների գնահատականների վրա, «միջազգային պաշտոնյաների և լրագրողների հետ զրույցներում անուղղակիորեն նշում են …հետազոտության արդյունքների «ոչ օբյեկտիվությունը»: 2007թ. ԵՄԱ-ն և նրա գործընկեր «ԹԻՄ»-ը հանդես եկան իրենց՝ աչառու լինելու մասին ակնարկների հերքմամբ և դիտարկման բաց փորձաքննության առաջարկությամբ: Այդպիսին չանցկացվեց: Կարդալ ավելին –»

«ՀԵՏԸՆԹԱՑ», ՈՐ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳԻՆ ՈՒՆԻ

Կամ գարնանային մաքրություն՝ սեփական ուժերով

Անցյալ ամսվանից հայ լրագրության պատմության համար նոր միտումների սկիզբն ամրապնդվեց. վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումից հետո լրատվամիջոցների դեմ դատական արշավանքն ավելի հանդարտ հուն է մտնում:

Հայցվորները հաշտվում են լրատվամիջոցների հետ, որոնց դեմ դատական հայց էին ներկայացրել, դատարանը մերժում է լրատվամիջոցի դեմ հայցը: Եվ նույնիսկ պետական պաշտոնյան միջնորդում է, և հայցվորը հրաժարվում է լրատվամիջոցի դեմ դատական հայցից և դրամական պահանջից: Եվ սա դեռ ամենը չէ. նույն պաշտոնյան բանակցությունների մեջ է մեկ ուրիշ հայցվորի հետ՝ վերջինիս հաշտեցնելու լրատվամիջոցի հետ: Կարդալ ավելին –»

ԻՍԿ ԴՈՒ՛, ՏԱՐԱԾԵ՞Լ ԵՍ ԱՅԴՊԻՍԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Azatutyun.am

Կամ գրաքննություն` կարգով, օրենքով

Հաշվի առնելով 2008թ. մարտի 1-ի փորձը, իշխանությունները ընտրություններին ընդառաջ հնարավոր է կատարելագործում և օրինակացնում են գրաքննությունը՝ ներառելով դրա ամենախիստ դրսևորումը՝ լռեցնելը, եթե հանկարծ դա էլ պետք գա: Համենայն դեպս, լրագրողներին նման մտահոգությունների տեղիք են տալիս անցյալ շաբաթ առավել շատ քննարկվող հետևյալ երկու փաստերը՝ ՀՀ ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգը և Արտակարգ դրության պայմաններում սահմանադրական կարգը պաշտպանելուն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունման պարտադրանքն ինքնին և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի բովանդակությունը:

Կարդալ ավելին –»