Archive for the Նորություններ Թեմա

«ՍԻՎԻԼԻԹԱՍԸ»՝ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԸ՝ «ՍԻՎԻԼԻԹԱՍՈՒՄ»

Անցնող շաբաթում հայաստանյան լրատվամիջոցներում մի քանի թեժ թեմաներ էին լուսաբանվում` հասարակական կյանքում իրենց թեժությանը համապատասխան:

Ոչ նախկին ուժգնությամբ, սակայն շարունակվում էր հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերի թեման` արդեն դրանց արձագանքների շուրջ քննարկումներով և վերլուծություններով: Բուռն լուսաբանումների արժանացան փաստաբանները` մեկօրյա գործադուլի կապակցությամբ և նրանց դժգոհության պատճառ և թիրախ ՀՀ Վճռաբեկ դատարանը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից «Նատալի ֆարմին» տուգանքի ենթարկելու փաստը, պատճառները և հնարավոր դրդապատճառները ևս այս շաբաթվա «թոփ» մեդիա- տասնյակում էին: Քանդման վտանգի առջև հայտնված Աֆրիկյանների տունը և արդեն կիսաքանդ արված երբեմնի Ծածկած շուկան, ինչպես նաև այդ կապակցությամբ կազմակերպվող ակցիաները, դոլարի հնարավոր դեֆիցիտը, սկեսուրի դեմ՝ նրա կողմից խոշտանգման ենթարկված հարսի հերթական դատական նիստը նույնպես հնարավորինս լուսաբանվեցին:

Սակայն անցնող շաբաթվա ամենանշանակալից իրադարձությունը, հետևաբար և ամենլուսաբանված-մեկնաբանվածը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված զարգացումներն էին: Կարդալ ավելին –»

ՀԵՏՈ ԳԱԼԻՍ Է ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Անցնող շաբաթում հայաստանյան լրատվամիջոցներում ամենաշատը լուսաբանվեցին և քննարկվեցին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերը:

Ինչպես և լինում է նման դեպքերում, տեղեկությունները լրատվամիջոցներում ներկայացվեցին առաջին հերթին պաշտոնական հաղորդագրության կանոններով: Այսինքն այս տեղեկությունը զանազան լրատվամիջոցներում իր լեզվով, շարադրությամբ, լուրի կազմման ու հաղորդման տրամաբանությամբ գրեթե չէր տարբերվում գերատեսչական պաշտոնական հաղորդագրությունից: Կարդալ ավելին –»

«ՁԵԶ ՀԱՄԵՍՏ ՊԱՀԵՔ, ԿԱՐՈՂ Ա ՊԱՏԱՀԻ՝ ՄԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ»

Հայաստանյան լրատվամիջոցներն ընդհարապես շատ օրինաչափություններ են խախտում, իսկ վերջին ընտրությունների ժամանակ մոռանալ տվեցին այն տեսությունը, համաձայն որի ցանկացած ընտրությունների ժամանակ առավելագույն սրությամբ դրսևորվում են ընտրությունների միջև՛ ընկած ժամանակահատվածի միտումները:

Որքան հեռանում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ակնհայտ է դառնում, որ հայաստանյան ԶԼՄ-ները, (հատկապես՝ հեռարձակող), ավելի ճիշտ նրանց փոխարեն՝ ուրիշը, որոշել էին, որ հնարավորինս հավասարակշիռ և չեզոք լինելու են միայն նախընտրական շրջանում: Դրանից հետո նրանք, հետևաբար և իրենց հաղորդած տեղեկությունները այնպիսին են, ինչպիսին դրանից առաջ էին՝ կողմնակալ, երբեմն՝ բևեռացվածության աստիճանի միակողմանի, իսկ եթերի թույլտվություն ունեն միայն «ընտրյալները»: Կարդալ ավելին –»