Archive for the Նորություններ Թեմա

ԱՅԴ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԲԱՌԵՐԸ՝ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Ընտրական և հետընտրական քաղաքական հնարավոր և անհնարին զարգացումները, ինչպես նաև բազմազանության ջատագովության կամ խարանման լուսաբանումը լրատվամիջոցների ուշադրությունը՝ չնչին բացառություններով, շեղեց մայիսի երկրորդ տասնօրյակում տեղի ունեցած դեպքերից, որոնք թերևս հետագայում խիստ նշանակալից կարող են անդրադառնալ հայաստանյան լրատվական դաշտի վրա:

ՀՀ Վճռաբեկ դատարանը անցյալ շաբաթներում մի քանի օրերի տարբերությամբ վերջապես կայացրեց որոշումներ  (ի դեպ, դրանցից մեկի մասին տեղեկություն կար միայն մամուլում և Դատալեքսում, փոխարենը հնարավոր չէր գտնել Հայաստանի դատական համակարգի կայքի Վճռաբեկ դատարանի բաժնում) որոնցում տրվեցին ուղենիշներ՝ վիրավորանքի և զրպարտության մասին օրենքի դրույթների կիրառման դեպքերի համար: Այս որոշումներից առաջինին տրված քաղաքացիական հասարակության գնահատականը՝ նախադեպային, կարծում ենք արդարացված է: Կարդալ ավելին –»

«ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է»

Անցյալ շաբաթ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց և հրապարակեց ՀՀ ԱԺ մայիսի 6-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին Հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:

Այստեղ, ինչպես և սպասվում էր, առաջնայինը վերը թվարկվածների համար հավասար պայմաններ ապահովելն է:

Թվում է` ի՞նչ է պատահել որ. ԿԸՀ-ն իրականացնում է իր գործառույթները` համաձայն Ընտրական օրենսգրքի սահմանած կարգի և ժամկետների:

Ամբողջ խնդիրն այն է, որ ԿԸՀ-ն առաջին անգամ չէ, որ սահմանում է ժամանակացույց և առաջին անգամ չէ, որ հանրային հեռարձակողները տրամադրում են իրենց եթերը նախընտրական քարոզարշավին: Իսկ բոլորի համար հավասար պայմաններ ապահովել Հանրային հեռարձակողները պարտավորվել են համարյա իրենց ստեղծման օրվանից: Կարդալ ավելին –»

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՆՈՐ ԳՆԵՐԸ

Գները` նոր, միտումները` հի՞ն

Անցյալ շաբաթ, համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, երկրի մասնավոր և հանրային հեռուստաընկերությունները հայտարարեցին մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում քաղաքական գովազդի իրենց սակագները:

Այս անգամ Ընտրական օրենսգրքի այն հոդվածը, որի պահանջով վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի գինը չի կարող գերազանցել մինչև ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը, բավական տարբերություններ է մտցրել մասնավոր հեռուստաընկերությունների հայտարարած սակագների միջև: Փաստորեն դրանով քիչ թե շատ հավասար հնարավորություններ կտրվեն քաղաքական բոլոր ուժերին` օգտվելու վճարովի եթերաժամանակից: Տարբերություններ կան նաև նախորդ ընտրությունների գների համեմատությամբ: Կարդալ ավելին –»