Archive for the Ինքնակարգավորում Թեմա

ԱՆՑԱԾ ԱՄԱՌՎԱ ՀԵՏՔԵՐԸ

Անցած ամառվա երկրորդ կեսը հայ լրագրության համար բուռն շրջադարձեր չունեցավ. թեև եղան իրադարձություններ, որոնք արժե հիշեցնել, մանավանդ որ դրանց մեջ աննախադեպի հավակնողներ էլ եղան:

Շարունակվեցին ընթացիկ դատական գործերը լրատվամիջոցների կամ լրագրողների դեմ՝ առանց մեծ անակնկալների: Կրքերը մի փոքր թեժանալ էին խոստանում օգոստոսի վերջում, երբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գյումրեցի իր գործընկերների արհեստավարժության մասին ոչ կոռեկտ արտահայտություն թույլ տվեց: Ինչին հետևեց գյումրեցի ֆոտոլրագրող Արթուր Մելիքյանի պատասխանը՝ առնվազն տվյալ դեպքում իրենց արհեստավարժությունն ապացուցող տեսանյութի տեսքով: Կարդալ ավելին –»

ՆՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ՝ «ՀԻՆ» ԷԹԻԿԱ

Երևանի մամուլի ակումբը անցնող շաբաթում իր 17 ամյակի առիթով մրցանակներ շնորհեց չորս՝  պայմանականորեն լրագրողի և լրատվամիջոցի: Նրանցից մեկը լրագրող չէ ՝ դասական իմաստով, սակայն այսօր եթե սեմինարներ ու վարժանքներն են անցկացվում՝ մարդկանց մեջ արթնացնելու և զարգացնելու համապատասխան հմտությունները, այս մրցանակակիրը մեկ տասնամյակից ավելի է հաջողությամբ կիրառում է դրանք՝ առանց իմանալու, որ զբաղվում է փաստորեն «նորահայտ» ժանրով՝ քաղաքացիական լրագրությամբ (ճիշտ է՝ ավանդական տպագիր լրատվամիջոցում): Մյուսը ռադիո է ներկայացնում, երրորդը՝ հեռուստատեսություն: ԵՄԱ չորրորդ մրցանակակիրը ֆոտոգործակալություն է:

Այս ընտրության բազմազանությունը ցույց է տալիս, որ դեռ հնարավոր է տարբերակել լրատվամիջոցների ֆորմատները: Մի հանգամանք, որ առաջիկայում, ինչպես ցույց են տալիս մեդիա կանխատեսումները, կորցնելու է իր հրատապությունը: Կարդալ ավելին –»

ԱՖՂԱՆ ԿՆՈՋ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայաստանյան ԶԼՄ-ները, որ բուռն քննարկում են սերիալների կրիմինալածին և այլ թերություններ, հարթակ են դառնում դաժանություն և սարսափ պարունակող տեսարանները դատապարտող մտավորական և այլ մասնագիտությունների տեր մարդկանց համար, հանկարծ ու հանգիստ այս շաբաթ ցուցադրության հանեցին աֆղանական քաղաքում անհավատարմության մեջ մեղադրվող մի կնոջ գնդակահարության սահմռկեցուցիչ տեսաշարը:

Այդ տեղեկությունն, ի դեպ, հնարավոր էր և ներկայացնել քիչ ավելի մեղմ, ինչպես դա արեցին մի շարք  լրատվամիջոցներ:

Հնարավոր է իհարկե, որ լրատվության մի սպառողի համար այդ տեսաշարը կարող է լինել սահմռկեցուցիչ, մյուս սպառողը հոնքն էլ չշարժի: (Այստեղ է, որ հիշում ենք նման տեսարանների համար չափորոշիչների մշակման անհրաժեշտությունը. ուղղակի սա այլ թեմա է):

Այնուամենայնիվ դաժան մահապատժի իրական տեսագրությունը իր հնարավոր ազդեցության մասշտաբով հազիվ թե զիջի, եթե չգերազանցի, բեմադրված դաժանության տեսարաններին: Մինչդեռ լուրերի շարքում այս կադրերը մնացին աննկատ՝ առանց ծնունդ տալու բարոյախրատական թեմաներով նամակագրության հերթական նմուշին: Կարդալ ավելին –»