Archive for the Ինքնակարգավորում Թեմա

«ՁԵԶ ՀԱՄԵՍՏ ՊԱՀԵՔ, ԿԱՐՈՂ Ա ՊԱՏԱՀԻ՝ ՄԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ»

Հայաստանյան լրատվամիջոցներն ընդհարապես շատ օրինաչափություններ են խախտում, իսկ վերջին ընտրությունների ժամանակ մոռանալ տվեցին այն տեսությունը, համաձայն որի ցանկացած ընտրությունների ժամանակ առավելագույն սրությամբ դրսևորվում են ընտրությունների միջև՛ ընկած ժամանակահատվածի միտումները:

Որքան հեռանում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ակնհայտ է դառնում, որ հայաստանյան ԶԼՄ-ները, (հատկապես՝ հեռարձակող), ավելի ճիշտ նրանց փոխարեն՝ ուրիշը, որոշել էին, որ հնարավորինս հավասարակշիռ և չեզոք լինելու են միայն նախընտրական շրջանում: Դրանից հետո նրանք, հետևաբար և իրենց հաղորդած տեղեկությունները այնպիսին են, ինչպիսին դրանից առաջ էին՝ կողմնակալ, երբեմն՝ բևեռացվածության աստիճանի միակողմանի, իսկ եթերի թույլտվություն ունեն միայն «ընտրյալները»: Կարդալ ավելին –»

ԱՅԴ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԲԱՌԵՐԸ՝ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Ընտրական և հետընտրական քաղաքական հնարավոր և անհնարին զարգացումները, ինչպես նաև բազմազանության ջատագովության կամ խարանման լուսաբանումը լրատվամիջոցների ուշադրությունը՝ չնչին բացառություններով, շեղեց մայիսի երկրորդ տասնօրյակում տեղի ունեցած դեպքերից, որոնք թերևս հետագայում խիստ նշանակալից կարող են անդրադառնալ հայաստանյան լրատվական դաշտի վրա:

ՀՀ Վճռաբեկ դատարանը անցյալ շաբաթներում մի քանի օրերի տարբերությամբ վերջապես կայացրեց որոշումներ  (ի դեպ, դրանցից մեկի մասին տեղեկություն կար միայն մամուլում և Դատալեքսում, փոխարենը հնարավոր չէր գտնել Հայաստանի դատական համակարգի կայքի Վճռաբեկ դատարանի բաժնում) որոնցում տրվեցին ուղենիշներ՝ վիրավորանքի և զրպարտության մասին օրենքի դրույթների կիրառման դեպքերի համար: Այս որոշումներից առաջինին տրված քաղաքացիական հասարակության գնահատականը՝ նախադեպային, կարծում ենք արդարացված է: Կարդալ ավելին –»

ԲՌՈՒՆՑՔԻ ԴԵՄ՝ ԳՐԻՉՈՎ

Անցյալ շաբաթ իր տան բակում ծեծի ենթարկվեց «Ռեգնում» գործակալության երևանյան գրասենյակի խմբագիր Ռուբեն Գրձելյանը:

Միջադեպը տեղի է ունեցել կարծես թե ոչ վերջինիս լրագրողական գործունեության պատճառով, այլ կենցաղային պատճառներով: Ասում ենք, կարծես թե՝ քանի որ այդ մասին նույնիսկ նախնական վարկածներ չեն շրջանառվում մամուլում: Սակայն չենք կարծում, որ սա պիտի հանգստության առիթ դառնա լրագրողական համայնքի համար: Այս դեպքը, իհարկե կարող էր պատահել ցանկացած այլ քաղաքացու, այլ մասնագիտության տեր մարդու հետ: Խնդիրը կոնֆլիկտի մյուս կողմն է՝ իրավապահ, քննության օրինականությունը վերահսկելու առաքելություն ունեցող պաշտոնյան, որի համար փաստորեն մեկ էր՝ ով կհայտնվեր իր դիմաց: Կարդալ ավելին –»