Archive for the Ինքնակարգավորում Թեմա

ՖԵՅՔԲՈՒՔՅԱՆ ԿՐՔԵՐ

fake facebook profiles

Նկարը՝ http://onlycomputing.com կայքից:

Եթե «ֆեյքերը» բան են գրում, ուրեմն դրանք ինչ-որ մեկին պետք են: Մոտավորապես այսպես կձևակերպեր ռուս պոետ Վլ.Մայակովսկին, եթե ծանոթանար անցնող շաբաթվա ամենաթեժ հայաստանյան թեմային: Կարդալ ավելին –»

ԳՐԵ՞Լ, ԹԵ՞ ՄՐԵԼ՝ ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Փաստորեն գազն ու դրա շուրջը մետաստազներ տված կրիմինա՛լը չդարձան տարվա վերջին ամենաաղմկոտ ակորդը. դրանց փոխարեն ողջ հասարակությունն ու մամուլը ինտենսիվ քննարկում է լրագրողների պահվածքը Ազգային ժողովում և նրանց իրականացրած ակցիան: Ճիշտ էին, թե սխալ այդ  լրագրողները՝ պետք է որ միայն իրենք ու իրենց խմբագիրները որոշեն:

Կարդալ ավելին –»

ՍՏԱՆԴԱՐՏՆԵ~Ր, ՍՏԱՆԴԱՐՏՆԵ~Ր

 

«Խոստանում ենք՝ ձեզ ցույց չենք տա, ձեր անունը չենք ասի, այդ հաղորդումը միայն Ղազախստանում ցույց կտանք, ուրիշ ոչ մի տեղ: Միայն թե պատմեք՝ ինչ է կատարվում ձեզ մոտ»,-այսպես էր ղազախ լրագրողը համոզում իր հայ գործընկերոջը, որի ոչ անունն էր հարցրել, ոչ աշխատավայրը, ոչ պաշտոնը: Երևանի մամուլի ակումբ զանգահարած մեր ղազախ գործընկերը զարմանում էր, թե ինչու է հարցազրույցից հրաժարվում իր անհայտ կոլեգան, երբ վերջինիս տրվում են «անվտանգության բոլոր երաշխիքները»: Բոլոր հավաստիացումները, որ այդպես հնարավոր չէ աշխատել, որ լրագրողը, բացի «ղազախ լրագրող է ձեզ անհանգստացնում» նախադասությունից, իր մասին այլ տեղեկություններ ևս պետք է հաղորդի հարցազրույց  խնդրելուց առաջ: Ավելին, ճշգրիտ և հավաստի տեղեկություններ ստանալու համար նա ի՛նքը պետք է հետաքրքվի և իմանա առնվազն, թե ումից է ակնկալում այդ դրանք: Եթե նույնիսկ չի պատրաստվում հաղորդել վերջինիս անունը: Կարդալ ավելին –»