Archive for the Ինքնակարգավորում Թեմա

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՇԱԲԱԹԸ

Ինչպես աշխարհում գրեթե ամեն մի նորարարություն, առցանց լրատվամիջոցներն էլ զարգացման տարբեր տեմպեր են ունենում մայրաքաղաքում և մարզերում:

Անցնող շաբաթում դա առավել ակնառու դարձավ՝ արդեն տասը տարի Հայաստանում նշվող Հայ մամուլի օրվա կապակցությամբ:

Կարդալ ավելին –»

ՈՉ ՄԻ ԳՈՐԾ ԱՌԱՆՑ ՀԵՏՔԻ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Hetq

Ինչքան էլ Ստրասբուրգում ՀՀ նախագահին հայ պատգամավորի տված հարցը աղմուկ կամ ավելի ճիշտ է՝ փոթորիկ բարձրացրեց քաղաքական, հասարակական շրջանակներում և մեդիայում, միևնույն է, շաբաթվա մեդիա իրադարձությունը մնում է «Հետքի» խմբագրի ֆեյսբուքյան գրառումը՝ թերթի հավանական մոտալուտ փակման մասին: Կարդալ ավելին –»

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ՝ ՇԱԲԱԹՎԱ ՓԱՍՏԵՐԻ

Անցնող շաբաթում զարգացավ և մեկնաբանություններ ու քիչ թե շատ պարզություն ստացավ դեռևս նախորդ շաբաթում ի հայտ եկած պատմությունը, որին դժվար է այլ վերնագիր տալ,  քան «ընդդիմադիր ակտիվ գործունեության հետևանքները»: Ինչքան էլ դա պոպուլիստական է հնչում բուն պատմության գլխավոր հերոսի շուրթերից, սակայն ամեն ինչ կարծես թե հենց այդպես է: Համենայնդեպս դրա դերակատարները պետք է գիտակցեին, որ առնվազն այդ տպավորությունն են թողնելու: Կարդալ ավելին –»