Archive for the Ինքնակարգավորում Թեմա

ՇԱԲԱԹՆ՝ «ԻՐԱ» ԼԱՎ ՈՒ ՎԱՏՈՎ

Անցնող շաբաթում ԶԼՄ-ներում առավել, նույնիսկ չափազանց շատ գործածվեցին Եվրամիություն-Մաքսային միություն և դրանց հարակից արտահայտությունները: Գործածվեցին՝ ստեղծելով թեմայի թեժացման պատրանք: Սակայն այդպես էլ չավելացավ հայ հասարակության տեղեկացվածությունը այս հասկացությունների իրական բովանդակությունից: Թեև հնարավոր է, որ հայ հասարակությունը առանձնապես կարծես հետաքրքրված էլ չէր այդ բովանդակությամբ, այլ անհամբեր սպասում էր այս կամ այն եվրո և հայ չինովնիկի մեկնաբանություն-հայտարարությանը՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորության մասին: Կարդալ ավելին –»

ԹԵԺ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆ

Լրագրողների համար սովորաբար իմաստավորված է ամառվա այն հատվածը, երբ իրենք արձակուրդում հանգստանում են: Քանի որ մասնագիտական տեսանկյունից ամառվա մնացած մասը համարվում է մեռած կամ կորած սեզոն, երբ գրեթե երբեք իրադարձություններ տեղի չեն ունենում ոչ տեղական` հայրենական մակարդակում, ոչ միջազգային, ոչ էլ քրեական քրոնիկոնն է փրկում լուրերի պակասը:

Անցնող շաբաթը, ինչպես և անցնող ամառը այդ առումով իսկապես բացառություն են հատկապես հայաստանյան լրատվամիջոցների համար: Ի տարբերություն և ի հակադրություն եղանակի, լրատվական ամառն այս անգամ թեժ է: Թեժ և բազմազան: Կարդալ ավելին –»

ՍԵՓԱԿԱՆ ԵՎ ԱՅԼՈՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Վերջին ամիսներին մեդիա դաշտում առավել հաճախ են խոսում հեղինակային իրավունքի խնդիրների մասին:
Մեդիա և գովազդային շուկայում սկսել է կարևոր գործոն համարվել, այսպես կոչված, «քլիքը»: ԶԼՄ-ները կարծում են, որ հենց դրանց թվով է պայմանավորված գովազդատուների նախընտրությունը մեդիա դաշտում: Ինչքան էլ համացանցային գովազդը դեռևս իր նախնական փուլում է և ծավալներով չի կարող մրցել անգամ նույն լրատվամիջոցի տպագիր տարբերակի հետ, հանուն արդարության պետք է նշել, որ սա այնքան էլ հեռու չէ իրականությունից, ինչպես և հավաստիացնում են ինտերնետային գովազդի մասնագետները: Այստեղ մխիթարական է այն, որ նույն մասնագետները սա պայմանվորված են համարում ոլորտի զարգացման՝ անցումային փուլում լինելու փաստով: Կարդալ ավելին –»