ՕՐԵՆՔՈ՞Վ՝ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

«Թույլ տվեք, որ ասվի ճշմարտությունը»:

«Թույլ տվեք, որ ասվի ճշմարտությունը»:

Ընտրական օրենսգրքի նախագծի որոշ դրույթների կապակցությամբ լրագրողական համայնքի մտահոգությունները այդ թեմայի շուրջ քննարկումներում դիպուկ ձևակերպել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը. «Ընտրական հանձնաժողովի նախագահը տարօրինակ լիազորություններ է ստանձնում։ Լրագրողների հերթ է գոյանալու, և նա որոշելու է՝ որ լրատվամիջոցին թողնի, որին՝ ոչ»։ Այս մտահոգությունը վերաբերում է այն դրույթին, համաձայն որի ընտատեղամասերում պետք է սահմանափակվի լրագրողների և դիտորդների թիվը:

Հենց միայն մեկ այսպիսի սահմանափակում կատարելու փորձից ինչ հետևություն ասես, որ հնարավոր չէ անել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դրանք ընդհանրացնում է հետևյալ հարցով. «Ի՞նչ գիտեն իշխանությունները 2017 թվականի ընտրությունների մասին, որ ուզում են սահմանափակումներ անել։ Այս օրենսգրքով նրանք կամայականության մեծ հնարավորություն են ստանում»։ Կարդալ ավելին –»

ՊՈԼԻՈԱՊԱՏԻԱ

INDEFFERNCE

«Անհնար է կեղծել այս աստիճանի անտարբերությունը»:

Քաղաքացիական հասարակությունը, որոշ չափով՝ նաև ընդդիմադիր կուսակցությունները, արձանագրեցին և բողոքեցին, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մշակվել են թաքուն՝ առանց հանրային քննարկման և հայտնի են դարձել միայն միջազգային կազմակերպության կայքում հայտնվելու պատճառով կամ դրանից հետո:

Այս կապակցությամբ նորից քննարկվում, արժևորվում, կարևորվում, ընդգծվում, կարելի է ասել, անգամ՝ աչք է մտցվում հանրությանը իրազեկելու, տեղյակ պահելու անհրաժեշտությունը: Եվ սա այն դեպքում, երբ քարտի վրա է հասարակության առողջացման՝ ընտրական մեխանիզմների բարելավման, ընտրախախտումների կանխման և այս կարգի այլ երաշխիքների հարցը:

Այս բուռն խոսակցությունների և քննարկումների ֆոնին անհասկանալի է, թե ինչո՞ւ նույն կերպ բուռն կամ գոնե առհասարակ՝ հանրության կողմից վրդովմունքի առանց որևէ չափաբաժնի արժանանալու անցավ «իշխանական/կառավարական» մեկ այլ լռություն՝ 2-6 տարեկան երեխաներին պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստելու տեղեկությունը: Կարդալ ավելին –»

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ

New Picture (2)2015 թվականը բարդ և խնդրահարույց էր հայաստանյան լրատվական դաշտի համար: Խոսքի ազատության և լրագրողների իրավունքների ոլորտում մի շարք հիմնահարցերի տեսանկյունից եղան այնպիսի շրջադարձային զարգացումներ, որոնք անմիջականորեն ուրվագծեցին լրագրության սահմանները ոչ միայն անցյալ, այլ նաև՝ այս տարվա համար:

Դրանցից առաջին հերթին պայմանականորեն առանձնանում են հեռարձակման թվայնացման անկատար գործընթացի, լրագրողների նկատմամբ բռնությունների աննախադեպ աճի, ինչպես նաև՝ օրըստօրե ահագնացող քարոզչական լրագրության հիմնահարցերը: Կարդալ ավելին –»