ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԵԼԵԻ ՄԻՋԵՎ

Երբ սեպտեմբերի սկզբին հնչեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պատրաստակամության մասին հայտարարությունը, հասարակության մտահոգություններից մեկն այն էր, թե ԵՄ-ի հետ մոտավորապես չորս տարի բանակցելուց հետո երկիրը ինչ արագությամբ պետք է փոխի իր ուղղվածությունն ու ուղղությունը:

Մտահոգությունները պայմանավորված էին ինչպես մասնագետների առկայության, այնպես էլ՝ առկա մասնագետների ներքին համոզմունքների  հետ: Քանի որ, օրինակ եվրոպականի հետ մեր օրենսդրության ներդաշնակեցման վրա աշխատած մարդը այդ գործը պետք է որ ոչ միայն որպես հանձնարարություն կատարելիս լիներ, այլև՝ ներքին համոզվածությամբ: Մի՞թե հնարավոր կամ առնվազն հեշտ պետք է լիներ արագ շրջադարձ կատարել ներքին այլ՝ հակադարձ համոզվածության: Կարդալ ավելին –»

ՈՉ ՄԻ ԳՈՐԾ ԱՌԱՆՑ ՀԵՏՔԻ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Hetq

Ինչքան էլ Ստրասբուրգում ՀՀ նախագահին հայ պատգամավորի տված հարցը աղմուկ կամ ավելի ճիշտ է՝ փոթորիկ բարձրացրեց քաղաքական, հասարակական շրջանակներում և մեդիայում, միևնույն է, շաբաթվա մեդիա իրադարձությունը մնում է «Հետքի» խմբագրի ֆեյսբուքյան գրառումը՝ թերթի հավանական մոտալուտ փակման մասին: Կարդալ ավելին –»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ԵՎ ՈՉ ԱՅՆՔԱՆ

Անցյալ շաբաթներում ծայր առած ոչ միանշանակ պատմությունը՝ կապված քաղաքական/քաղաքացիական ընդդիմադիր կեցվածքի համար լրատվամիջոցի գոյությամբ հատուցելու հնարավորության հետ, չհասցրեց հանգուցալուծում ապրել: Անցնող շաբաթում կարծես թե արդեն ունենք նույն սցենարի արդեն երկրորդ դրվագը`մեկ ուրիշ լրատվամիջոցի գլխավոր դերակատարմամբ:  Կարդալ ավելին –»