ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՇԱԲԱԹԸ՝ PRISM-ԱՅԻ ՏԱԿ

ԵՄԱ Ամփոփագիրը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է հայկական և ոչ միայն, լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկություններին, որոնք առաջին հայացքից պետք է ռումբի պես պայթեին, մինչդեռ գոնե մի փոքր ճայթյուն էլ չեն առաջացնում:  Կարդալ ավելին –»

ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎԵՆՔ, ՊԱՐՈՆԱՅՔ

«Ֆեյսբուքյան գրառումների համար աշխատանքից ազատում»՝ ահա այն նախադասությունը, որը գերիշխում էր անցնող շաբաթվա լրահոսում: Այս նախադասությունը հայ լրագրության պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց մի քանի շաբաթ առաջ՝ մեկ ուրիշ համանման դեպքի կապակցությամբ: Այդ անգամ լրագրողական համայնքը գրեթե չհայտնեց իր աջակցությունը աշխատանքից ազատված լրագրողին: Պատճառները մի քանիսն էին: Առաջինը գուցե՝ լրագրողական համայնքի վերապահ մոտեցումը տվյալ լրագրողի գործունեությանը: Կարդալ ավելին –»

ՔՐԵԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Աշխարհում տեղի են ունենում բուռն իրադարձություններ, վթարեր, աղետներ, սպանություններ, իսկ հայկական լեռնային գյուղում անդորր է, հնչող ամենաբարձր ձայնը մեղուների խաղաղ բզզոցն է: Սա մոտավոր սկիզբն է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի, որտեղ աշխարհի քրեական ֆոնին մեր երկրում կատարված ամենամեծ հանցագործությունը համագյուղացու ոչխարները մորթել-ուտելն է:

Սա շատ վաղուց էր: Հիմա հայաստանյան քրեական քրոնիկոնը ոչնչով չի զիջում, իսկ երբեմն էլ գերազանցում է միջազգայինին:

Կարդալ ավելին –»