ՀԱՆՐԱՅԻ՞Ն, ԹԵ՞ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

http://legalportal.am/cat/viewnews/784Գուցե ոչ հեռուստատեսությունն ընդհանրապես, բայց Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանի հեռուստատեսության հանրային-ությունը երևի թե մոտենում է իր վախճանին: Կարդալ ավելին –»

ՍԵՓԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ

 

http://news.cnet.com/8301-17938_105-20051014-1.html

Պրոֆեսիոնալ լրագրողները ահազանգ են հնչեցնում, որ այսպես կոչված, քաղաքացիական լրագրությունը հաճախ հարվածում է իրենց մասնագիտության հեղինակությանը: Մինչ նրանք իրենց սպառողներին կոչ են անում խիստ բծախնդրորեն և ընտրողաբար մոտենալ այդպիսի ծագմամբ տեղեկություններին, ամենևին էլ ոչ աշխարհի մեկ այլ անկյունում, այլ նրանց կողքին, նույն հարթությունում կասկածելի ծագմամբ տեղեկատվական պրոդուկցիայից ամենայն անփութությամբ օգտվում է … լրագրողների մեկ այլ խումբ:
Օգտվում է իրենց «ոչ պրոֆեսիոնալ» կոլեգաների արտադրանքից, ընդ որում ոչ միայն սպառում, այլև տարածում է այն՝ առանց իր մասնագիտական ներդրումն ունենալու դրանում: Կարդալ ավելին –»

ԴԱՐՁՅԱԼ ԱՅԴ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԸ

Նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները (վերջին բառն օգտագործվում է պայմանականորեն) ավելանում են օրեցօր: Դրանց հայտնվելուն զուգահեռ ծավալվում են խոսակցություններ, թե որին ինչ անուն տալ կամ ավելի հաճախ՝ ինչպես թարգմանել այս կամ այն տերմինը:

Մինչ լրագրության և ոչ միայն՝ այս ոլորտի մասնագետները շարունակում են քննարկումները, այդ հնարավորությունների թե թիվն է աճում, թե տարատեսակները:

Անցյալ շաբաթ ԵՄԱ «Մամուլի ակումբ» հաղորդման ժամանակ քննարկումը ծավալվեց նաև այդ կարգի հնարավորություններն օգտագործողների և ուրիշներին էլ դրանք օգտագործելու հնարավորություն տվողների պատասխանատվության շուրջ:
Հատկանշականն այն է, որ մեդիա (բառի ամենալայն իմաստով) մասնագետները և փորձագետներն ընդհանուր առմամբ համաձայնության չեկան այն հարցի շուրջ, թե ինչպես կոչել օրինակ այն կայքերը, որոնք սեփական արտադրանք չեն տալիս, այլ տարբեր սոցիալական ցանցերից և կայքերից լրաքաղ են անում և տեղադրում իրենց մոտ: Կարդալ ավելին –»