VERITAS ODIT MORAS

AMPLIFY TRUTHԱյս շաբաթ սոցիալական ցանցերը և քաղաքացիական լրագրությունը կամ այդ անվամբ հանդես եկողները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք կարող են վտանգավոր լինել:  Ցավալիորեն՝ վտանգավորության տեսանկյունից նրանց շարունակում են չզիջել պրոֆեսիոնալ լրատվամիջոցները կամ այդ անվամբ հանդես եկողները:

Մի կողմից քաղաքացիական լրագրությունը կարևորվում է հատկապես տարերային աղետների, պատահարների ժամանակ, քանի որ այն ոչ թե սովորական, առօրյա աչքով է նայում այդ իրադարձություններին, այլ առհասարակ կարող է միա՛կ աչքը լինել այդպիսի դեպքերում: Եւ այս դեպքում նրա դերն անգնահատելի է: Մյուս կողմից, հենց վերջին հանագմանքն էլ չարաշահելու դեպքում, քաղաքացիական լրագրությունը վտանգում է և՛  լրագրությունը, և՛ քաղաքացիներին: Եթե նկատի ունենանք, որ հենց տարերային աղետների ու պատահարների ժամանակ են մարդիկ, հասարակ քաղաքացիները դառնում խոցելի ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն, ապա առավել կարևորվում է, թե ինչ տեղեկություններ են նրան հաղորդվում այն ամբողջ ընթացքում, երբ նա, կամ իր ընտանիքը, կամ իր քաղաքը, կամ իր երկիրը վտանգի մեջ են:

Կարդալ ավելին –»

ԳՈՎԱԶԴ + ԳՈՎԱԶԴ = ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

«Գովազդը առևտրի շարժիչ ուժն է»,- տարբեր աղբյուրներ տարբեր հեղինակների են վերագրում այս թևավոր խոսքը: Դա ռուս գործարար Լյուդվիգ Մետցելն է ասել, պոետ Վլադիմիր Մայակովսկին, թե Իլֆ-Պետրովի հերոսը, արդեն այնքան էլ հրատապ չէ: Կարևորը այս խոսքերի՛ հրատապությունն է, որը գործում է բոլոր տեսակի առևտուրների դեպքում: Այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցների:

Այս մասին հերթական անգամ հիշեցրեց դարձյալ ռուսական ծագում ունեցող մի տոն, որի մասին հայաստանյան մամուլը ևս հիշեց  անցնող շաբաթում. հոկտեմբերի 23-ին ոչ պաշտոնապես նշվում է գովազդի աշխատակցի տոնը: 1994թ-ից, երբ առաջին անգամ նշվեց այդ տոնը, աստիճանաբար անունն էլ օպտիմալացվեց՝ դառնալով Գովազդի օր:
Սա նույնիսկ ավելի կարևոր օր է, համենյան դեպս պետք է լինի, քան մնացած բոլոր մասնագիտական տոները: Տոներից վերանանք, խոսենք երևույթների մասին: Եւ ահա թե ինչու: Կարդալ ավելին –»

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ ԴԵՌ ՈՂՋ Է

Հայ լրագրության կյանքում անցյալ շաբաթ քիչ բան տեղի ունեցավ: Այն իմաստով, որ առօրյա նյութահայթայթման հոգսերի մեջ հայ լրագրողներս շատ հպանցիկ հիշեցինք մեր մասնագիտական տոներից մեկը՝ Հայ մամուլի օրը: Հատկանշականն այն է, որ այդ օրվան ամենայն անտարբերությամբ են վերաբերվում, այն իրենցը չեն համարում հեռուստա, ռադիո և առցանց լրատվամիջոցների մեր գործընկերները:

Համեմատության համար ասենք, որ դա նույնն է, թե օրինակ, Մատենադարանի աշխատակիցները հայտարարեն, որ հայ գրատպության 500-ամյակն իրենց չի վերաբերվում, քանի որ իրենց ինստիտուտի հիմնական ֆոնդը ձեռագիր մատյաններն են: Կարդալ ավելին –»