ՇՈՒՏ ՉԵ՞Ն ՄԵՐ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ՏԱԼԻՍ

politibearԵթե ուրիշ ոչինչ էլ չհուշի, որ նախագահական ընտրությունները մոտենում են, լրագրողական և լրագրողամերձ շրջանակների այս շաբաթվա լարվածությունը անուղղակի ժամանակացույցի դեր է կատարում:

Իհարկե դա բնորոշ է ընտրութունների շեմին կանգնած գրեթե բոլոր հասարակություններին, բայց մենք իսկապես չափը կարծես թե անցնում ենք: Դրանով իսկ նսեմացնելով տեղի ունեցող այլ իրադարձությունները, որոնք պետք է որ ոչ պակաս կարևորություն ունենային լրագրողական միջավայրի համար: Կարդալ ավելին –»

ՄԵՐ ԵՎ ԱՅԼՈՑ ՍԽԱԼՆԵՐԻ «ԳԵՂԱԴԻՏԱԿԸ»

Այս շաբաթ մեկ անգամ ևս համոզվեցինք, որ եթե իշխանությունները ցանկանում են մարդկանց մոռացնել տալ «Ա1+» հեռուստաընկերությունը, երևի ճիշտ կանեն՝ վերջապես եթեր տան նրան: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի ցանկացած հրապարակային հայտնություն առաջին հերթին հանրությանը «Ա1+»-ի մասին է հիշեցնում և առիթ դառնում դրա շուրջ քննարկումների: Այս շաբաթվա առիթը Ազգային Ժողովում ՀՌԱՀ նախագահի տարեկան հաշվետվության ներկայացումն էր, որի լուսաբանումներում դարձյալ գերիշխում էին հեռուստաընկերության և հայաստանյան հեռուստաեթերի շուրջ պատգամավորների դատողություններն ու գնահատականները:

«Ա1+»-ի «կարմիր թելը» վկայում է. եթե հարյուր տարի էլ անցնի, ապագայի իշխանությունները թող համոզված լինեն, ընդհանրապես հեռուստատեսության և եթերի մասին ցանկացած քննարկման ժամանակ բանախոսները միևնույն է, հիշելու են «Ա1+» հեռուստաընկերությունը և հիշեցնելու են նրա եթերազրկումը: Կարդալ ավելին –»

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ «ՂԺԺԱԼՈՒ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս շաբաթ լրագրողները հաջողեցին ափերից հանել նախարարներին, որոնցից մեկը պարզապես նյարդայնացած խոսքերի տարափ տեղաց ի պատասխան, իսկ մյուսը ինքնատիրապետումը կորցրեց բառացիորեն` խլելով լրագրողի ձայնագրիչը:

Եթե կարծում եք, որ լրագրողները նրանց հիշեցրել են իրենց խոստացած ու չկատարած գործերը կամ երեսներով են տվել իրենց ոլորտներում վերջիններիս յուրացումների կամ չարաշահումների մասին տեղեկությունները` մեկնաբանություն կամ պարզաբանում խնդրելով, չարաչար սխալվում եք: Նրանք, ինչպես ձևակերպել էր մի ընթերցող իր մեկնաբանությունում «իբր թե ղժժում են»: Տրված հարցերի բնորոշումն էլ ընթերցողի մեկնաբանությունում կա. այն մի քիչ կոպիտ է՝ գործընկերների մասին մեջբերելու համար: Կոպիտ է, բայց՝ դիպուկ:

Ի՞նչ ենք անում լրագրողներս, երբ ամենօրյա վազքի մեջ ու ամեն Աստծո օր սենսացիոն արտադրանք/ներ տալու՝ գլխավոր խմբագրի պահանջների դամոկլյան սուրը՝ գլխներիս վրա, ժամանակ և ուժեր չեն մնում պատշաճ կերպով պատրաստվելու լուսաբանելիք յուրաքանչյուր ոլորտի կամ միջոցառման մասին: Կարդալ ավելին –»