Դասակարգված հոդվածներ Երևանի ավագանու ընտրություններ

ՕՐԵՆՔՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Վաղը լռության օր էՊայմանական՝ ահա թե ինչ բառ է անհրաժեշտ լինում կիրառել, երբ օրենքը լռում է:

Անցնող շաբաթում ներկայացվեց Երևանի մամուլի ակումբի՝ Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրությունների և հետընտրական գործընթացների լուսաբանման մշտադիտարկումը: Զեկույցում հենց պայմանական բառով են բնորոշվում բոլոր այն դրվագները, որոնք խախտում կոչել հնարավոր չէ միայն այն պատճառով, որ դրանք ձևականորեն՝ օրենսդրորեն կարգավորված չեն: Կարդալ ավելին –»

ՇԱԲԱԹՎԱ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մամլո չտեսությո՞ւն

ԵՄԱ Ամփոփագիրը Երևանի ավագանու ընտրություններից առաջ մեջբերել էր հայաստանյան քաղաքական գործիչներից մեկին. «Եթե հնարավոր լիներ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ունենալ գոնե մեկ լրագրող, ապա դա թույլ կտար հնարավորինս խուսափել ընտրակեղծիքներից»:

Ամփոփագիրը դրանից եզրակացրել էր, որ հասարակությունը լրագրողներից միայն տեղեկություններ չի ակնկալում: Նկատի ունենալով, որ ընտրությունների լուսաբանման հնարավորություն ունեցող այս մասնագիտության ներկայացուցիչները իրենց անմիջական գործն անելիս կամ պարզապես միայն ներկայությամբ, ակամայից զգաստության, սթափության և զգոնության կխթանեին ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին: Կարդալ ավելին –»