Երբեմն թվում է, թե ճշմարիտ բազմակողանի, անկողմնակալ և խորը լրագրությունը կփրկի աշխարհը: Երբեմն դա ոչ թե թվում է, այլ պարզապես հենց այդպես էլ ձևակերպվում է տարբեր մարդկանց կողմից: Գուցե այդ կերպ այլ մասնագիտությունների տերերը պարզապես իրենց ուսերի՞ց են վայր դնում իրենց մասնագիտությունների և անձամբ իրենց պատասխանատվության բեռը այդ անշնորհակալ գործում: Կարդալ ավելին –»
Անցնող շաբաթում Ռուսաստանի Պոդոլսկի մարզում տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող մեր հայրենակցի թեման ԶԼՄ-ներում թերևս մղվեր երկրորդ պլան, եթե միայն ատոմային պայթյուն լիներ: Ատոմային պայթյուն չեղավ: Մեր հասարակությունն զբաղված էր օտարության մեջ հայտնված իր զավակի նվազագույն իրավունքների ոտնահարման հարցերով: Նույն գործին էր լծված նաև մամուլը` լայն իմաստով: Կարդալ ավելին –»
Աստղագիտական և ուսումնական տարիները ավանդական Նոր տարվա հետ չեն սկսվում: Առաջինը մարտին է, երկրորդը` սեպտեմբերին, իսկ Նոր տարին արդեն քանի տասնամյակ նշվում է հունվարին:
Հենց վերջինի հետ ենք սովորաբար սկսում նաև պայմանականորեն ասած տեղեկատվական կամ լրատվական նոր տարին: Սովորաբար, բայց կարծես թե` ոչ այս անգամ:
Անցնող տարվա, նույնիսկ վերջին տարիների միտումները ցույց են տալիս`այն, ինչպես զարգանում էր մեդիա դաշտը Հայաստանում, շարունակելու է տևել առնվազն մինչև եկող փետրվար: Կարդալ ավելին –»