Դասակարգված հոդվածներ լրատվամիջոցների մոնիտորինգ

ՄՏԱՀՈԳՎԵՆՔ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ

Անցյալ հոկտեմբերին «Ինչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» խորհրդաժողովի մասնակիցներից մեկը դժգոհեց, թե անընդհատ կատարվում են ընտրությունների մշտադիտարկումներ, բայց ոչինչ չի փոխվում դրանից, ընտրություններն ավելի արդար և թափանցիկ չեն դառնում: Հետևաբար ինչի՞ համար են դրանք:

Այս «մտահոգությունը» հնչում է հնարավոր բոլոր տեղերում, որտեղ խոսվում է մշտադիտարկումների մասին ընդհանրապես:

Այս «մտահոգության» թաքնված, իսկ երբեմն էլ բացահայտ ենթատեքստն է լինում հետևյալը՝ բոլոր այն միջազգային կառույցներն ու կազմակերպությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում մոնիտորինգային նախագծերին, բացառապես մտահոգ են և առաջնորդվում են նախագիծ իրականացնող կազմակերպության աշխատակազմի համար զբաղվածություն և աշխատավարձ ապահովելով:

Իսկ մեկ այլ՝ թերևս պակաս էժանագին «մտահոգությունն» այն է, որ միջազգային կազմակերպությունները ուշադիր են լինում նման հետազոտությունների արդյունքների նկատմամբ: Այսպիսի մի դեպքում, օրինակ, իշխանության ներկայացուցիչները՝ մտահոգվելով, որ  հետազոտությունների արդյունքները կարող են ազդել ընտրությունների վերաբերյալ դիտորդների գնահատականների վրա, «միջազգային պաշտոնյաների և լրագրողների հետ զրույցներում անուղղակիորեն նշում են …հետազոտության արդյունքների «ոչ օբյեկտիվությունը»: 2007թ. ԵՄԱ-ն և նրա գործընկեր «ԹԻՄ»-ը հանդես եկան իրենց՝ աչառու լինելու մասին ակնարկների հերքմամբ և դիտարկման բաց փորձաքննության առաջարկությամբ: Այդպիսին չանցկացվեց: Կարդալ ավելին –»