Անցնող ամսում Հայաստանի լրագրողները մի քանի «հրաշալի» առիթ ունեցան համախմբվելու՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից և համակրություններից:
Հունվարի վերջում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը աշխատանքից ազատեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին: Լրագրողները կազմակերպեցին ստորագրահավաք՝ ի պաշտպանություն պետական ծառայողի, որն աշխատանքի ընթացքում, լրագրողների հավաստմամբ, առաջնորդվել է բացառապես մասնագիտական սկզբունքներով և հավասարապես շփվել իրենց հետ՝ անկախ նրանից, թե վերջիններս ինչ լրատվամիջոց են ներկայացնում՝ ընդդիմադիր թե իշխանական: Ստորագրահավաքին միացել է 65 լրագրող, որոնք հանդիպել են ԱԺ նախագահին և նրան փոխանցել իրենց հայտարարությունը: Կարդալ ավելին –»