Դասակարգված հոդվածներ Հանրային հեռուստատեսություն

ՎԻԶՈՒԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԴԱՐ

20 տարի առաջվա լրագրությունը այսօրվա հետ համեմատելն անշնորհակալ գործ է:

Ինչքան էլ այս 20 տարիների ընթացքում մշտապես զգացվում է լրագրողական դաշտի ինքնակարգավորման և լրագրողների կողմից էթիկայի նորմերին հետևելու, մասնագիտական վերապատրաստումների անհրաժեշտություն,  իսկ լրագրողական կազմակերպություններն էլ կոչեր են անում ինքնակարգավորվելու-վերապատրաստվելու և այլն, սակայն անհնար է չնկատելու տալ, որ լրագրությունը առաջընթաց է ապրել: Թեև եթե ոչ լրագրությունը՝ բառացիորեն, ապա գոնե հանրության տեղեկացվածության հնարավորությունը ու այդ տեղեկացվածությունը՝ հաստատապես: Կարդալ ավելին –»

ՇԱԲԱԹՎԱ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մամլո չտեսությո՞ւն

ԵՄԱ Ամփոփագիրը Երևանի ավագանու ընտրություններից առաջ մեջբերել էր հայաստանյան քաղաքական գործիչներից մեկին. «Եթե հնարավոր լիներ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ունենալ գոնե մեկ լրագրող, ապա դա թույլ կտար հնարավորինս խուսափել ընտրակեղծիքներից»:

Ամփոփագիրը դրանից եզրակացրել էր, որ հասարակությունը լրագրողներից միայն տեղեկություններ չի ակնկալում: Նկատի ունենալով, որ ընտրությունների լուսաբանման հնարավորություն ունեցող այս մասնագիտության ներկայացուցիչները իրենց անմիջական գործն անելիս կամ պարզապես միայն ներկայությամբ, ակամայից զգաստության, սթափության և զգոնության կխթանեին ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին: Կարդալ ավելին –»