Արդյո՞ք իրատեսական է երկխոությունն ու խաղաղ համակեցությունը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ երկարամյա փոխադարձ թշնամանքից, հազարավոր զոհերից եւ ավերածություններից հետո։ Ի՞նչ պետք է անեն ժողովուրդները եւ ի՞նչ խնդիրներ պետք է դնեն իրենց երկրների ղեկավարությունների առջև։
Բաքվի մամուլի ակումբի նախագահ Արիֆ Ալիեւը եւ հայաստանցի իրավապաշտպան Վարդան Հարությունյանը զրուցել են երկու ժողովուրդների միջեւ կոնֆլիկտի լուծման եւ երկարատեւ հաշտության հնարավորությունների մասին։