Skip to content

ԱՐԴՅՈ՞Ք «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ԿՎԵՐԱԾԻ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո առարկայական տեսք ստացավ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում էր բացել տարածաշրջանի բոլոր ճանապարհները, ինչը հնարավորություն կտար վերականգնել եւ գործարկել Խորհրդային միության փլուզումից ի վեր անգործունակ դարձած երկաթուղիներն ու ավտոմայրուղիները եւ կառուցել նորերը։ Ադրբեջանի համար այս ծրագիրը կարեւոր է Նախիջեւանի ինքնավարության հետ անմիջական եւ դրա միջոցով՝ Թուրքիայի հետ կապ հաստատեու իմաստով։ Շուրջ երեսնամյա շրջափակման մեջ գտնվող Հայաստանին ծրագիրը հնարավորություն կտար հեշտացնել  տրանսպորտային հաղորդակցությունը փաստացի բոլոր ուղղություններով։ 2023-ի հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» անվանմամբ ծրագիրը։ 

Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը եւ Ձեռնարկատիրության եւ շուկայական տնտեսության աջակցման հիմնադրամի նախագահ Սաբիթ Բաղիրովը (Բաքու) քննարկել են, թե ինչու Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն հաջողել տրանսպորտային ուղիները բացելու հարցում եւ թե ինչու է «Խաղաղության խաչմերուկը» կարեւոր թերեւս ավելի, քան նույնիսկ խաղաղության պայմանագիրը երկու երկրների միջեւ։