Մասնավորապես, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կողմերը ստիպված եղան իրենց հետագա քաղաքականությունը կառուցել՝ հաշվի առնելով ուկրաինական պատերազմի ստեղծած նոր իրողությունները։ Նոր իրողություն առաջացավ նաեւ երկու երկրներում ապրող եւ աշխատող լրագրողների համար, որոնք իրենց «սեփական» կոնֆլիկտից զատ, մեկ ուրիշ՝ նման եւ տարբերվող կոնֆլիկտ լուսաբանելու հնարավորոթյուն ստացան։ Ադրբեջանցի ռազմական լրագրող Սեյմուր Քյազիմովը պատերազմի մեկնարկից հետո եղել է Ուկրաինայում, լուսաբանել է պատերազմի մեջ ապրող մարդկանց պատմությունները։ Ուկրաինական պատերազմը լուսաբանել է նաեւ հայ ռեժիսոր, մեդիամենեջեր Գարսեւան Խաչատրյանը։ «Շփման գիծ» ծրագրի շրջանակներում նրանք Բաքվի մամուլի ակումբի նախագահ Արիֆ Ալիեւի հետ միասին զրուցել են «օտար» պատերազմի լուսաբանման առանձնահատկությունների մասին։