Skip to content

ԿԱՌՈՒՑԵԼ ԿԱՄՈՒՐՋ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ

Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները նորագույն ժամանակներ են թեւակոխել արյունոտ կոնֆլիկտների միջով, որոնք որոշակի դադարներով շարունակվում են մինչ օրս։ Կոնֆլիկտի քաղաքական բաղադրիչին «ձայնակցելու» է եկել մշակութային բաղադրիչը՝ երաժշտություն, խոհանոց, գորգագործություն․․․ Հարյուրամյակներով միեւնույն աշխարհագրական եւ մշակութային տարածքում ապրող մարդիկ այսօր վիճում են այս կամ այն հոգեւոր կամ նյութական ժառանգության համար՝ մերժելով հարեւանի որեւէ մասնակցություն դրա ստեղծման հարցում։  Մի կողմից, Ադրբեջանը հետեւողականորեն մաքրում է իր տարածքում հայկական մշակութային ժառանգության հետքերը՝ ֆիզիկապես ոչնչացնելով կամ «ալբանիզացնելով» դրանք։ Մյուս կողմից, Հայաստանը պատրաստ է իր տարածքում գոյություն ունեցող մուսուլմանական ժառանգության հետքերը զիջել այլ հարեւաններին (Իրան կամ անգամ Թուրքմենստան)՝ միայն թե դրանք որեւէ կապ չունենան ադրբեջանցիների հետ։

Ինչո՞ւ են մշակութային ընդհանրությունները, բարիդրացիության փոխարեն, հակամարտության եւս մեկ ճակատ դարձել։ Արդյո՞ք հնարավոր է հակառակ պատկերն ունենալ՝ մշակույթը առճակատումից վերափոխվելով դեպի համագործացության հարթակ։ «Շփման գիծ» ծրագրի շրջանակներում, «Ալիքմեդիայի» եթերում այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսոր Ռահման Բադալովը եւ Հայաստանից կինոռեժիսոր Ժասմին Ղազարյանը։