Որքանո՞վ է մեդիան նպաստում կամ խոչընդոտում հայ-ադրբեջանական երկխոսության ընթացքին։
Նախընթաց տասնամյակներում Հայաստանում ու Ադրբեջանում միմյանց վերաբերող խոսույթներն ու պատումները գերազանցապես բացասական են եղել։ Սակայն այսօր, երբ Երևանն ու Բաքուն փորձում են ընդհանուր հայտարարի գալ, ավելի է կարեւորվում լրատվամիջոցների դերը։ Արդյո՞ք հնարավոր է մեդիայի միջոցով իրականության ավելի լայն եւ ավելի խոր պատկեր ցույց տալ եւ ինչպե՞ս կարող է մեդիան նպաստել երկխոսության ընդլայնմանը։
Այս հարցերն են քննարկել ադրբեջանական «Զերկալո»-ի գլխավոր խմբագիր Էլչին Շիխլինսկին եւ հայաստանցի մեդիա փորձագետ Սարգիս Հարությունյանը։