Skip to content

ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԸ․ ԱՐԻՖ ԱԼԻԵՒ – ԱՐԵԳ ՔՈՉԻՆՅԱՆ

Հարավային Կովկասում 2020 թվականից հետո առանցքային փոփոխություններ տեղի ունեցան․ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարիներ շարունակ հասունացող ռազմա-քաղաքական անհավասարակշռությունը «գետնի վրա» դրսեւորվեց մի քանի փուլերով։ Այդ գործընթացում, բացի հակամարտության բուն կողմերից, իրենց որոշակի դերերեը խաղացին նաեւ տարածաշրջանային այլ խաղացողներ՝ հատկապես, Ռուսաստանը եւ Թուրքիան։ Մի կողմից, Թուրքիան «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո անվերապահ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին ԼՂ հակամարտության՝ Բաքվի համար ընկալելի լուծման հարցում, մյուս կողմից, Հայաստանի ֆորմալ ռազմա-քաղաքական դաշնակից Ռուսաստանը դիրքավորվեց որպես չեզոք կողմ, իսկ շատ վերլուծաբանների գնահատմամբ, իրականում լռելյայն կամ գործուն քայլերով աջակցեց Ադրբեջանին։ Արդյունքում՝ Հայաստանում էականորեն սասանվեց Մոսկվայի՝ որպես դաշնակցի նկատմամբ վստահությունը։ Բացի դրանից, Բաքուն ու Երեւանը ավելի շատ սկսեցին խոսել առանց երրորդ կողմերի հաշտության հնարավորության մասին։ Առաջին հայացքից այս հասկանալի մոտեցումը, սակայն, նույնպես իր մեջ պարադոքս է պարունակում․ մի կողմից, ոչ մի երրորդ կողմը չի կարող ստիպել երկու ժողովուրդներին խաղաղ ապրել, եթե նրանք իրենք դա չեն ուզում, կամ դասականի խոսքով, «խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքի գործն է»։ Մյուս կողմից, երրորդ երկրները կարող են օգնել հակամարտող կողմերին ավելի ամուր հիմքերի վրա դնել ապագա խաղաղությունը՝ երաշխավորելով այն իրենց ներգրավվածությամբ։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի պարադոքսների մասին Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» ծրագրի շրջանակներում զրուցել են ԲՄԱ տնօրեն Արիֆ Ալիեւը եւ հայաստանցի քաղաքագետ, անվտանգության հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։