Skip to content

ՍՊՈՐՏԻ ԴԵՐԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՍՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ

Հայ-ադրբեջանական հին եւ բարդ կոնֆլիկտը ներթափանցել է հանրության կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, այդ թվում եւ սպորտ։ Եվ երկու հասարակությունների համար սպորտը դարձել է ավելին, քան սպորտը, հատկապես, երբ միջազգային հարթակներում իրար դեմ մրցում են հայաստանցի եւ ադրբեջանցի մարզիկները։ Երկու կողմից էլ հարեւան երկները ներկայացնող մրցակիցների վրա հսկայական սոցիալական ճնշում կա․ չէ որ նրանք համոզված են, որ պատասխանատվություն են կրում ոչ միայն իրենք իրենց ու իրենց թիմերի համար, այլեւ «մարմնավորում են ամբողջ ազգի պայքարը հակառակորդի հետ»։ Մի շարք մարզաձեւերում էլ, օրինակ՝ ֆուտբոլում, երկու երկրների ներկայացուցիչների շփումները փաստորեն բացառված են՝ չափազանց մեծ լարվածության պատճառով։

Արդյո՞ք կարելի է հուսալ, որ մի օր երկու ժողովուրդների մրցակցությունը խրամատներից կտեղափոխվի մարզահրապարակներ։ Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների նախաձեռնած «Շփման գիծ» հաղորդաշարի հերթական թողարկմանը «Սիվիլնեթի» Արշալույս Մղդեսյանի հյուրերն են ադրբեջանցի վերլուծաբան Շահին Ռզաեւը եւ լրագրող Յուրի Մանվելյանը Հայաստանից։ Նրանք զրուցում են մարզական շփումներում կոնֆլիկտի դերի եւ այդ դերի հնարավոր տրանսֆորմացիայի մասին։