Փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացան արտահերթ նախագահական ընտրություններ։ Նախագահ Ալիեւը վերընտրվեց հինգերորդ անգամ՝ գրանցելով ռեկորդային բարձր ցուցանիշը՝ ձայների 92,2 տոկոսը։ Թեեւ միջազգային մի շարք դիտորդներ Ադրբեջանում ընտրություններն ընդհանրապես, եւ արտահերթ նախագահական ընտրություները՝ մասնավորապես, փակ եւ ոչ մրցակցային են համարում, այդուհանդերձ, Ալիեւի համոզիչ հաղթանակը սպասելի էր եւ խիստ տրամաբանական՝ նախորդ հնգամյակում նրա վարչակազմի գրանցած արտաքին հաջողությունների ֆոնին։
2023-ի երկրորդ կեսին հայ-ադրբեջանական բանակցություններում նկատվող լավատեսական նոտաներին 2024-ի սկզբում փոխարինեց կոշտ հռետորաբանությունը։ Շատերը դա պայմանավորում էին հենց նախընտրական քարոզարշավով։
Ի՞նչ կփոխվի ընտրությունների արդյունքում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի տեսանկյունից, ինչպե՞ս կազդի գրանցված արդյունքը Բաքվի եւ Երեւանի տրամադրությունների վրա։
Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախագծի շրջանակներում «Սիվիլնեթի» եթերում Արշալույս Մղդեսյանը այս թեմայի շուրջ զրուցել է վերլուծաբան, բլոգեր Արմեն Հովհաննիսյանի եւ «Խաչմերուկ» նախագծի համահեղինակ, Ռուստամ Իսմայիլովի հետ։