Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները փոխադրարձ մեղադրանքները փոխարինեն փոխադարձ շահերով։ Որքա՞ն ժամանակ ու ջանք կպահանջվի, որպեսզի նրանք վստահեն միմյանց, գերադասեն համագործակցությունը թշնամանքից։ Արդյո՞ք կառավարություններն ու քաղաքական վերնախավերը պետք է լոկոմոտիվի դեր խաղան խաղաղության գործընթացում, թե՞ հասարակությունները «ներքեւից» պետք է վերնախավերին մղեն խաղաղության։ Այլ կերպ ասած՝ կարո՞ղ է խաղաղության պայմանագիրը ժողովուրդներին խաղաղություն բերել, թե՞ ժողովուրդները պետք է հասունացնեն տեւական խաղաղության պահը։
Այս եւ այլ հարցերի մասին լրագրող Արշալույս Մղդեսյանի հետ զրուցել են Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ալի Աբասովը։ «Սիվիլնեթի» տաղավարում տեղի ունեցած զրույցը կայացել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների նախաձեռնած «Շփման գիծ» նախագծի շրջանակներում։