Skip to content

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ՞

Ընթացիկ տարին հարուստ է տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություններով, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա։ Բանակցությունները երկու երկրների տարբեր մակարդակի պաշտոնյաների միջեւ ընթանում են փոփոխական հաջողությամբ ու ինտենսիվությամբ, պաշտոնական հռետորաբանությունն էլ, համապատասխանաբար, ժամանակ առ ժամանակ փոխում է երանգավորումը՝ ջերմ-լավատեսականից մինչեւ թերահավատ-սպառնալից։ Տավուշ-Ղազախ հատվածում սահմանի հապճեպ սահմանազատումից հետո հերթական ընդմիջումը կողմերից յուրաքանչյուրը մեկնաբանում է յուրովի։ Բաքուն շարունակում է պնդել Հայաստանի սահմանադրության՝ իր համար խնդրահարույց դրույթների փոփոխության վրա, Երեւանն էլ այդ պայմանը համարում է պատրվակ՝ գործընթացը ձգձգելու համար։

Այդուհանդերձ, տարբեր մակարդակներում ու տարբեր ձեւաչափերով շփումերը շարունակվում են։ Բանակցային գործընթացի ներկա զարգացումների մասին «Սիվիլնեթի» ստուդիայում զրուցել են Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ֆարհադ Մամեդովը եւ «Ալիք մեդիա» մեդիապրոյեկտի հիմնադիր Արսեն Խառատյանը։ Զրույցը կազմակերպվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։