Հակամարտության կարգավորմանն ուղղված հայ-ադրբեջանական երկխոսությանը մասնակցում են ոչ միայն պաշտոնատար անձինք եւ քաղհասարակության ակտիվիստներ, այլեւ երկու երկրների սփյուռքերի ներկայացուցիչները։ Դա հատկապես ի հայտ եկավ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո։ Ավանդաբար համարվում է, որ արտասահմանում ապրող հայերը Երեւանի քաղաքականության վրա լուրջ ազդեցություն են թողնում, սակայն վերջին շրջանում հիմք կա խոսելու սփյուռքի կազմակերությունների եւ Փաշինյանի կառավարության միջեւ գոյություն ունեցող հակասությունների մասին։ Երկու դեպքերում էլ թերեւս, կատեգորիկ դատողությունները չեն արտացոլում իրերի իրական դրությունը, եւ սփյուռքի հայերի վերաբերմունքը պատմական հայրենիքում ընթացող քաղաքական գործընթացների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հակամարտությանը վերաբերող հարցերում հեռու են միանշանակ աջակցությունից կամ մերժումից։
Ադրբեջանական սփյուռքի ավանդույթներն այնքան խոր չեն, որքան հայկականի դեպքում, սակայն դրա ներկայացուցիչների ակտիվությունը մեդիադաշտում եւս հարեւանների միջեւ երկխոսության համար նշանակալի գործոն է դարձել ։ Եվ այստեղ եւս կարծիքների բավականին լայն սպեկտր է ներկայացված։ Այս եւ այլ թեմաների շուրջ Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում զրուցել են Արշալույս Մղդեսյանի եւ «Սիվիլնեթի»՝ Գերմանիայում բնակվող հյուրերը՝ «Էխո Բաքու» նախագծի հեղինակ Մովսուն Հաջիեւը եւ «Կովկասյան Միություն» նախագծի համահեղինակ Սաթենիկ Մելքոնյանը։