Skip to content

ԵՐԿԽՈՍԵԼ ԱՐՎԵՍՏԻ ԼԵԶՎՈՎ

Կան անհատներ, որոնք կարող են պատկերացում ստեղծել մի ամբողջ ազգի մասին։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի շնորհիվ հազարավոր մարդիկ ճանաչում են հայկական եւ ոչ միայն հայկական մշակույթը։ Փարաջանովը, էթնիկ կամ քաղաքական սահմաններ չէր ճանաչում եւ մերժում էր գաղափարական կաղապարները։ Նա հայկական ծագումով, ծնունդով Վրաստանից սովետական քաղաքացի էր, որին իր ստեղծագործության համար «իրենցն» էին համարում ուկրաինացի ազգայնականները։ Նա ուկրաինական, վրացական, ադրբեջանական եւ հայկական ազգագրական մոտիվներով հանճարեղ գործեր ստեղծեց՝ օգտագործելով բանտերի ու մերժվածության արանքում իրեն տրված կարճատեւ ստեղծագործական կյանքը, իսկ իրեն հալածողներին «սպառնում էր» վրեժ լուծել սիրով։

Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախագծի շրջանակներում զրուցել են Սերգեյ Փարաջանովի հետ տարբեր տարիներին աշխատած եւ մտերմություն արած մարդիկ՝ ազգագրագետ, ակադեմիկոս Լեւոն Աբրահամյանը եւ կոմպոզիտոր Ջավանշիր Կուլիեւը։ Նրանք հիշում էին կինոռեժիսորի ստեղծագործությունը եւ մտքեր փոխանակում այն մասին, թե ինչպես կարող են երկու հակամարտող հարեւանները մշակույթի շնորհիվ վերստին մոտենալ միմյանց։