Skip to content

ԲՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ․ ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ

Բնությունը սահմաններ չի ճանաչում։ Ցիկլոնի համար տարբերություն չկա, թե իր հարուցած անձրեւից թրջվող մարդիկ ինչ լեզվով են խոսում․ նա նրանց թրջում է հավասար ուժգնությամբ։ Կենդանիներ մարդկանց միջեւ եղած կոնֆլիկտների պատճառով հաճախ հանդիպում են փշալարերի, երբ բնության մղմամբ փորձում են բնակության մի արեալից մյուսը գաղթել, բույսերը չեն կարողանում տարածել իրենց սերմերը՝ հակամարտող պետությունների միջեւ կառուցված պատերի պատճառով։

Հարավային Կովկասը ազգամիջյան հակամարտությունների եռացող կաթսա լինելուց առաջ, եղել է եւ հիմա էլ ընդհանուր էկոհամակարգ է կազմում, ինչը հուշում է տարածաշրջանում ապրող մարդկանց, որ բնության հետ հաշտ ապրելու համար նրանք պետք է համագործակցեն իրար հետ՝ մի կողմ թողնելով կոնֆլիկտները ։

CivilNet-ի տաղավարում բնապահպանական մարտահրավերներին միասնաբար դիմակայելու հնարավորությունների մասին են զրուցել հարավկովկասյան երեք երկրների ներկայացուցիչները՝ բնապահպաններ Նուգզար Կոխրեիձեն, Օլեգ Դուլգարյանը եւ գյուղատնեսության փորձագետ Վահիդ Մահեռամովը։ Նրանք, մասնավորապես, քննարկել են վերջերս Դեբեդ գետի վարարման հետեւանքով երեք երկրների սահմանամերձ շրջաններում առաջացած վիճակը, ջրային ռեսուրսների կառավարման խնդիրները, տվյալների փոխանակման, կանոնակարգման հարցերը եւ այլն։

Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։