Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհդարանական ընտրությունները ոչ միայն այդ երկիրն են կանգնեցրել աշխարհաքաղաքական ջրբաժանի առջեւ, այլեւ տնտեսական, քաղաքական եւ անգամ անվտանգային ոլորտներում զգալի ազդեցություն կարող են ունենալ հարեւան երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա։ Վրաստանի տնտեսությունում նշանակալի ներկայություն ունեցող Բաքուն Թբիլիսիի հետ ամենայն հավանականությամբ կշարունակի գործընկերային հարաբերությունները ընտրությունների ցանկացած ելքի պարագայում, սակայն կախված նրանից, թե ինչպիսի կազմ կունենա Վրաստանի գալիք կառավարությունը՝ այդ հարաբերությունները որոշ սրբագրումներ կունենան։ Հայաստանի դեպքում խաղադրույքն ավելի մեծ է․ Վրաստանում ընտրությունների արդյունքներից կախված կլինի ոչ միայն եւ ոչ այնքան Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների հետագա ընթացքը, այլ նաեւ Երեւանի հետագա հարաբերությունները տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական կենտրոնների, մասնավորապես՝ ԵՄ եւ Ռուսաստանի հետ։
«Սիվիլնեթի» տաղավարում վրացական ընտրությունների եւ տարածաշրջանի վրա դրանց հնարավոր հետեւանքների մասին են զրուցել քաղաքագետ Արեգ Քոչինյանը եւ տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին։
Հաղորդաշարը թողարկվում է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։