Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո հայ-ադրբեջանական բանակցությունների հիմնական բաղադրիչներից մեկը դարձավ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Խնդիրը ոչ միայն հակամարտող երկու երկրներին է վերաբերում, այլ նաեւ լայն տարածաշրջանի եւ գլոբալ տնտեսական խաղացողերի համար։ Այդուհանդերձ, նոյեմբերի 9-ի համաձայնագրին հաջորդած չորս տարիներին ընթացող բանակցությունները ճանապարհների ապաշրջափակման հարցում առարկայական փոփոխություններ չեն բերել, եւ անգամ կողմերը որոշել են այդ բաղադրիչը դուրս բերել նախատեսվող խաղաղության համաձայնագրի օրակարգից։
Ի՞նչ հեռանկարներ կան ներկայումս, որքանո՞վ է երկրներից յուրաքանչյուրը լոգիստիկ առումով պատրաստ հաղորդակցությունների ապաշրջափակմանը եւ ի՞նչ խոչընդոտներ կան այդ ճանապարհին։ «Սիվիլնեթի» տաղավարում այս հարցերի շուրջ զրուցել են տրանսպորտի եւ լոգիստիկայի հարցերով փարձագետ Ռաուֆ Աղամիրզաեւը եւ քաղաքագետ, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը։ Զրույցը տեղի է ունեցել Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։