Ժամանակակից միջազգային հակամարտությունների անբաժանելի մասն է տեղեկատվական պատերազմը, որը սովորաբար նպատակ ունի հակառակորդին ապամարդկայնացնելու, ապաօրինականացնելու զինանոցի կիրառմամբ ստեղծել նրա բացասական կերպարը եւ համախմբել սեփական հանրությունը, ինչպես նաեւ՝ ապատեղեկատվական արշավների միջոցով կոտրել հակառակորդի դիմադրությունը, միջազգային հանրության առաջ արդարացնել սեփական գործողությունները, եւ այլն։ Այդ քարոզչական արշավները խորը հետք են թողնում հասարակությունների գիտակցության մեջ՝ հարեւանի նկատմամբ երբեմն անհաղթահարելի թվացող թշնամանք ձեւավորելով։
Ինչպե՞ս կարող են հայ եւ ադրբեջանցի հասարակությունները հաղթահարել տասնամյակների ընթացքում կարծրացած բացասական ընկալումները մեկը մյուսի նկատմամբ, ի՞նչ դեր ունի մեդիան այս հարցում․ «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում նկարահանված հերթական թողարկման ժամանակ փորձել են պարզել լրագրողներ Արշալույս Մղդեսյանը եւ Սեյմուր Քյազիմովը։ Հաղորդաշարը պատրաստվում է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների հետ համագործակցությամբ։