Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ

Հայաստանը եւ Ադրբեջանը երկարատեւ բանակցություններից հետո հայտարարել են խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին։ Պետական մակարդակում հարաբերությունների կարգավորման գործընթացը փոփոխական հաջողություններով առաջ է գնում՝ երբեմն մոտենալով փակուղուն, երբեմն՝ լավատեսություն ներշնչելով։ Ամեն դեպքում, հարկ է խաղաղությանը նախապատրաստել նաեւ հասարակություններին։ Հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում երկու լայնածավալ պատերազմ է եղել եւ մի քանի սրացումներ, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ, տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, միլիոնավոր մարդիկ երկու կողմից տառապել են պատերազմի հետեւանքով՝ կորցրել են հարազատներին, կորցրել են ունեցվածքը եւ լքել են իրենց հայրենի տները։

Այս ամենը կենցաղային մակարդակում հաղթահարելու ուղիների մասին են զրուցել քաղաքական հոգեբան Սամիրա Գասըմլին եւ քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը՝ «Շփման գիծ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ։ Այս երկխոսությունը իրականացվում է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ։